▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՕԿՍ-ի շենքում գտնվող սրճարանի բացմանը

Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Երեկ Նիկոլը մասնակցել է haldi.co անունով հերթական սրճարանի բացմանը։ Սրճարանը գտնվում է Աբովյան 3 հասցեում՝ հուշարձան համարվող ԱՕԿՍ-ի շենքում։ Հուշարձանը մասնավորեցված է գործող դեսպան Արմեն Սմբատյանի և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից (ովքեր, ի դեպ սիրում են Կասկադում հավաքվել ու խնդալ իշխանությունների վրա)։ Հուշարձանի սեփականատերերից է նաև կրթության, գիտության ներկա փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Ընդ որում՝ հուշարձանի սեփականաշնորհումը եղել է խայտառակ որոշումների ու գործի դրված մի մեծ շղթայի արդյունքում։ Հիմա հարց՝ ով ա վարչապետին խորհուրդ տվել գնալ էս շենք, արդյո՞ք վարչապետին տեղեկացվել ա թե ինչպես է սեփականաշնորհվել հուշարձանը և ում կողմից։ Եւ հարց երրորդ՝ ե՞րբ են իշխանությունները պատրաստվում հանրությանը հետ վերադարձնել հուշարձանը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին