▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը ուրիշ քայլերի երբեք չի գնա. Սասուն Միքայելյան

Եթե մեր իշխանությունները գնան պատմության գիրկ, պիտի նենց հիմք դնենք, որ այս երկրում իշխանություն ձեւավորի միայն ժողովուրդը, ոչ թե անհատները։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Նիկոլ Փաշինյանը ուրիշ քայլերի երբեք չի գնա։ Եվ քայլ առ քայլ տանում է դեպի բարելավում։ Ուրիշ քայլեր ասելով նկատի ունեմ, որ այն ինչ արվել է այս երկրում, ի սպառ վերացավ։ Եթե մեր իշխանությունները գնան պատմության գիրկ, պիտի նենց հիմք դնենք, որ այս երկրում իշխանություն ձեւավորի միայն ժողովուրդը, ոչ թե անհատները։ Ոնց 27-ին եղավ, նման պրոցեսով, երբ կրակեցին մեր պետության վրա։ Երբ եկան իշխանության, կամաց-կամաց իրենց տեղն ամրապնդեցին, արդյունքում մենք ունեցանք այն երկիրը, որն ունենք, այսինքն՝ մասնատված։ Ազգը մասնատում էին, որ ավելի կառավարելի լինի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին