▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին. Արմեն Աշոտյան

«ԱԺ-ն տվեց իր քաղաքական գնահատականն ու ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Աժ-ի վրա, անկախ բոլոր տեսակի գործադրվող միջոցներից, կառավարության փորձը ձախողվեց»,- այս մասին այսօր  ԸՕ փոփոխված նախագծի տապալումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Միջնաժամկետ պատմական առումով Ն. Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որ ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն, որ թույլ չտվեց, որ ՀՀ-ն նման վայրագ կերպով վերաբերի ԸՕ բարեփոխումներին. ընտրություններից 42 օր շուտ էական փոփոխություններ անելը, ՀՀ-ին հետ կգցեր ժողովրդավարական զարգացումների տեսակետից մինչև ԵԽ անդամ դառնալու ժամանակահատված:

 

 

 

 

 

 

 

 

Այդ տեսակետից երեւի փորձի պակասի, ամբիցիաների ավելցուկի հետեւանք է, երեւի էյֆորիան դեռ չի անցել, որ կան գործիչներ, որ քաղաքական գործընթացներին կարող են վերաբերվել որպես լավություն կամ վատություն»,- նշեց Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին