▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը քաղաքական կամք ունի բացահայտելու Հոկտեմբերի 27-ը. Արմեն Սարգսյան

Այսօր ԱԺ-ում Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշաքարի մոտ լրագրողների հետ զրույցում Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի գործին, ասաց.

 

 

 

 

 

 

 

 «Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և կամք է դրսևորելու ապագայում, եթե ոչ իր օրոք, ապա չգիտեմ՝ երբ կարող ենք սպասել, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի և ինչ արդյունքի կհասնենք: Բազմաթիվ չբացահայտված այլ սպանություններ, որոնք տարօրինակ կերպով չբացահայտվեցին, օրինակ՝ մարդը ո՞նց կարող է կրակել իր սրտին, հետո՝ գլխին։ Նման չբացահայտված գործեր կան, սպասենք՝ տեսնենք»։

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին,թե  Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատուն ո՞վ է, նա հետևյալ կերպ պատասխանեց. «Անձամբ որևէ մեկին չեմ տեսնում, եթե իմանամ անձամբ որևէ մեկն է կատարել, այնքան նամուս ու թասիբ ունեմ, որ իմ հաշվիները կմաքրեմ իր հետ։ Կասկածներ կան, որ եղել են մարդիկ, որոնք կամ ուղղորդել են, կամ չեն ցանկացել ամբողջովին բացահայտվի, կամ նաև կա շահերի բախում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին