Նիկոլ Փաշինյանն, այսօր, ԱԺ-ում քիչ էր մնում հայհոյեր:
Սարկազմի սուր երանգներով խոսելով կոալիցիոն համագործակցության արդյունքում ՀՅԴ-ին տրվող պաշտոնների ու ՏԿԱԻՆ-ը կիսելու օրենքի նախագծի մասին, Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Մի երկու գյոզալ մարզպետ էլ է զոհաբերվելու: Առաջարկում եմ կիսել նաեւ մարզերը: Օրինակ՝ Արագածի եւ Ոտնի, Գեղարի ու ...Ունիքի մարզեր: Իհարկե, սա սուգուբո ՀՅԴ-ՀՀԿ փոխհարաբերության հարց է»:
Հումորի սուր զգացողությամբ աչքի ընկնող Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզը կիսելիս երկրորդ վանկից առաջ հազաց, թե չէ «նորաստեղծ» մարզը լրիվ ուրիշ անունն էր ունենալու:
Ու այստեղ պատգամավորի հետ հաստատ համաձայնելու էին հասարական քաղաքացիները, որոնք հոգնել են կոալիցիոն ու կառավարական հերթական փորձարկումներից ու եթե հնարավորություն ունենար շարունակել Փաշինյանի խոսքը՝ կասեր. «զզվեցրիք, թողիք»:
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարությունը մեկ տարի առաջ էր միացվել արտակարգ իրավիճակների նախարարությանը: