▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետին հարց ուղղելով, նկատեց, որ վերջին 2 օրերին ԱԺ նիստերը թեժ մթնոլորտում են անցնում։

«Այսօր Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությանների մասով քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը չընդունվեց։ Արդյոք սա սահմանադրական և քաղաքական մակարդակում հետընթա՞ց եք համարում, ինչպես բազմիցս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը»,- ասաց տիկին Բադալյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ-ում այդ առիթով քննիչ հանձնաժողով ստեղծվել է, ինչը իրենց թիմի քաղաքական կամքն է արտահայտել, որ ընդդիմությունը պետք է կարողանա օգտվել օրենքով իրեն վերապահված հնարավորություններից, սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

«Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու և Երևանի ավագանու գործունեության մասին կանոնակարգում ֆիքսված է՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ավագանին իրեն դրա մասին տեղյակ է պահել, ինքն էլ իր հերթին դրա մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին։ Բացի այդ՝ վարչապետն այդ դրույթները ուղարկել է Արդարադատության նախարարություն, որպեսզի իրավական վերլուծություն կատարվի։

«Ինձ նախարարությունը գրավոր ձևով տեղեկացրել է, որ Երևանի ավագանու հիմնավորումները իրավական են, որովհետև եթե մենք ՏԻՄ-ին տվել ենք լիազորություն, ապա չենք կարող այն խլել, մանավանդ, որ ասվում է՝ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել ԱԺ-ի լիազորություններին վերաբերող հարցերում»,- ասաց նա։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝ ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա. Նիկոլ Փաշինյան

Հունվարի 1-ից ՀՀ-ի աշխատող քաղաքացիները 2,5-4 միլիարդ հավելյալ աշխատավարձ են ստանալուՆիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին