Աժ-ում քվեարկության է դրվել Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնականների թեկանածությունը: Նրանք են` Գագիկ Ղազինյանը և Գրիգոր Բադիրյանը:
ԱԺ պատգամավորները ելույթներով են հանդես գալիս` ներկայացնելով իրենց դիրքորոշումը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեկնածուներին` ասաց.
«Երեկ Գրիգոր Բադիրյանն այդպես էլ չասաց, որ Ոստիկանության պետի գլխավոր խորհրդականն է: Իսկ դատավորը անկախ սուբյեկտ է, նա պետք է լինի իրավաբան-գիտնական, ուրիշ ոչինչ: Սակայն, կարող են կնոպկան սեղմել` ասելով. «Բադիրյան, բարձրացի’ր վերև»: Սա շատ կարևոր է ԱԺ հեղինակության տեսակետից»,-փաստեց պատգամավորը` նշելով, որ Գագիկ Ղազինյանն այս տեսակետից խնդիր չունի, քանի որ զբաղված է գիտական գործունեությամբ, ի տարբերություն Բադիրյանի, ով ամեն օր Ոստիկանություն է գնում` աշխատանքի: Ուստի, նշեց, որ դեմ է քվեարկելու երկու թեկնածուներին է:
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ կողմ են քվեարկելու` հուսալով, որ իրեն պայմանավորվածությունները կառարկայանան:
Ամփոփիչ ելությով հանդես եկան երկու թեկնածուներն էլ: Գագիկ Ղազինյանը, անդրադառնալով Ն. Փաշինյանի` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի վերաբերյալ հնչեցրած կարծիքին` ասաց, որ նրա ասած անտերը չկա, ուստի, թող գա ԲՈՒՀ, համոզվի, թե իրականում ինչ է կատարվում
«Ես վիճակագրություն ցույց կտամ, թե ինչպես են Ձեր ասած պաշտոնյաների երեխաները հեռացվել ԲՈՒՀ-ից, հեռակա տեղափոխվել, բանակ զորակոչվել»:
Նշենք, որ Արդարադատության խորհրդի երկու իրավաբան գիտնականների ընտրությունը կանցկացվի 12:30-13:30 ընկած ժամանակահատվածում:
Անի Կարապետյան