Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հաղորդում է «Известия»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով:
Պարբերականը նշում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
Ռ Դ նախագահի ու ՀՀ վարչապետի երկորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:
Հիշեցնենք, որ վարչապետն ուղիղ եթերում հայտարարել էր, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կարդացեք նաև՝ Մեզ համար կարևոր է լսել` ինչպես է Փաշինյանը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները. Լավրով