▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի կատարած սխալներն Արցախի հետ կապված՝ շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծել». Ժ․ Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԹՈՂՆԵՆՔ, ՈՐ ՄԱՖԻԱՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ԱՐՑԱԽՆ ԱՆՋԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ -1

Իր կառավարման արդեն երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կատարած սխալները Արցախի հետ կապված շատ վտանգավոր իրավիճակ են ստեղծել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին առումներով:

Փոխանակ միացումն ավարտելու ուղղությամբ քայլեր կատարելու, նա, ընդհակառակը, անջատում է Արցախը Հայաստանի Հանրապետությունից:

Այսօր Արցախն ավելի հեռացած է Հայաստանի Հանրապետությունից, քան նախկինների օրոք էր:

Նիկոլ Փաշինյանը փաստացի օժանդակում է Արցախի աբխազացմանը: Կրեմլը, օգտվելով այդ հնարավորությունից, էլ ավելի է խորացնում Արցախի անջատումն ու աբխազացումը:

Այդ գործում Կրեմլն ակտիվ կերպով օգտագործում է նաև Արցախում իշխանական լծակներին ու օլիգարխիկ կապիտալին տիրապետող իր գործակալներին:

Հարկ է հիշեցնել, որ 2018 թ. Ստեփանակերտում ևս ժողովուրդը ոտքի էր կանգնել Երևանի օրինակով տեղի մաֆիային տապալելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանն օգտագործեց իր անձնական հեղինակությունը և փաստացի թույլ չտվեց, որ ժողովուրդը հեռացնի մաֆիային:

Եվ այսպիսի իրավիճակում, դարձյալ Երևանի թողտվությամբ, Արցախում մաֆիան կազմակերպում է ընտրություններ, որոնց արդյունքներն արդեն կանխորոշված են:

Օտարին ծառայող ազգադավ մաֆիան վերատրադրվելու է և վերարտադրվելուց հետո բացեիբաց վարելու է Արցախը Հայաստանի Հանրապետությունից տարանջատելու քաղաքականություն:

Մեր ժողովուրդը պետք է նախապատրաստվի այս աղետալի ընթացքը կանխելու ուղղությամբ քայլեր կատարելու համար:

Որպես Արցախում մաֆիային տապալելու և Արցախի միացումն ավարտին հասցնելու ջատագով ուժ, մենք ջանքեր ենք գործադրում այս նպատակով ժողովրդին մոբիլիզացնելու համար:

Հաջողության հասնելու համար մենք կարիք ունենք մեր հայրենակիցների մասնակցության և աջակցության:

Առաջիկա օրերին կներկայացնենք աջակցության մեխանիզմը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին