▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումը. փրկարար ծառայությունը նոր տնօրեն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն:

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով.

Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,-ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը, և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Իր հերթին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել էր, որ Արտակ նահապետյանը աշխատանքի մեջ թերացել էր. «Ամառվա լուրջ հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, տեղում չի եղել, Հայաստանում չի եղել: Ուրիշ բաներ էլ են եղել, որոնց մանրամասները չեմ կարող ասել, թե ինչ խոսակցություն է եղել մեր մեջ, ամբիցիաներ եւ այլն»,-ասել էր նախարարը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին