▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքը նվազել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է Հայաստանի պետական պարտքը նվազեցնելու քաղաքականությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 759 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն 6 մլրդ 774.6 մլն դոլար էր:

 

 

 

 

 

 

 

 

Ասել է թե` Նիկոլ Փաշինյանի վարչապետության մոտ երեք ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտքն ավելի քիչ է, քան տարեսկզբին էր: Ավելին` հունվար-մայիս ամիսներին նախկին կառավարությունը շարունակել էր պետական պարտք կուտակելու քաղաքականությունը` ավելացնելով երկրի ֆինանսական բեռը: 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ Փաշինյանի կառավարությունը հրաժարվեց նոր գումարներ պարտք վերցնելու քաղաքականությունից, հիմա նրանք նաեւ ստուգում են մինչեւ հիմա ծախսված գումարների արդյունավետությունը` միջոցներն ուղղելով պետական պարտքի սպասարկմանը: Նշենք, որ այսօրվա պարտքի մեծ մասը՝ 6 մլրդ 182 մլն դոլարը, կառավարության պարտքն է, որից 4 մլրդ 880 մլն դոլարը՝ արտաքին պարտքը:

Ավելի մանրամասն՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին