▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գյումրիում զբոսաշրջիկների թիվը կկրնապատկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո, երբ ուղիղ եթերում վարչապետը ներկայացրել է քաղաքն ու առկա հնարավորությունները: Այս մասին այսօր գյումրեցի լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «ՀՀ վարչապետը, որ էդպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց երեւի թե բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրիուն հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցնրում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ էսպես չէր ներկայացրել: Մանավանդ որ, այսօր  քաղաքը գնում է տուրիստական դառնալու ճանապարհով, մենք հաջողություն կունենանք: Առավոտ արդեն մի քանի մեծ ավտոբուս հրապարակում տեսել եմ կանգնած: Անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչքան է ավելացել տուրիստների թիվը Գյումրիում վերջին օրերին հատկապես»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել  է քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, քայլել Կումայրի պատմական միջուկում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել վերականգնված Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի, գնել պատմական կառույցներն ու դրանք ծառայեցնել որոշակի նպատակների՝ կառույցների արտաքին ճարտարապետական տեսքերը պահպանելու պայմանով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին