▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի խոսքն ԱԺ-ում՝ արտակարգ դրություն հաստատելու մասին նախագծի քննարկմանը

Արդեն տեղեկացրել ենք, որ կառավարությունը որոշում կայացրեց այսօր 18.30-ից հանրապետությունում 30 օրով արտակարգ դրություն սահմանել, պատճառը կորոնավիրուսի համաճարակն է:

Այդ մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այս պահին ունենք կորոնավիրուսի 30 հաստատված դեպք, որից 19-ն առնչվում են հայտնի նշանադրության, 3-ը՝ առաջին ախտորոշված դեպքերին, իսկ ամենամտահոգիչը, ըստ Կառավարության ղեկավարի, այն 3 դեպքերն են, որոնք արձանագրվել են Հայաստանի արտադրական ձեռնարկություններից մեկում, այդ անձանց հետ շփման շրջանակը ճշտվում է, նրանք կմեկուսացվեն:

Փաշինյանը նշեց, որ «Արտակարգ իրավիճակների մասին» օրենքը չի նախատեսել համաճարակը, կանոնակարգված չեն վարակի դեպքերը: Սակայն, նրա խոսքով, մարդու առողջության նկատմամբ սպառնալիքի դեպքում քաղաքացիների իրավունքների, անձնական ազատությունների որոշակի սահմանափակումներ հնարավոր է կիրառել արտակարգ դրության պայմաններում միայն:

Վարչապետը հայտնեց, որ արտակարգ դրության միջոցառումները իրականացնելու համար ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ներկայացնելով նախագծի մանրամասները, սահմանափակումները՝ Ն.Փաշինյանը նշեց, որ Հայաստանում պարենի բավարար պաշարներ կան, և եթե արտահանման հետ կապված խնդիրներ էլ առաջանան, ինչը չկա, մեկ ամսում այդ մասով որևէ խնդիր չի առաջանա, ներկրումներն էլ, ըստ նրա, նույնպես իրականացվում են բավարար չափով:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին