▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանին է դիմել նրա զավակների ուսուցիչը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի զավակների ուսուցիչը՝ Վահրամ Թոքմաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով Նիկոլ Փաշինյանին:

 

 

 

 

 

 

 

 

«Նիկոլ Փաշինյան ջան, ընկեր, թույլ տուր քեզ զգուշացնել: Կներես, որ անունդ էսքան երկար է: Ֆեյսբուքն է մեղավոր: Ունեմ իրավունք, քեզ դիմելու ընկերով կամ Նիկոլով: Երբ դու գաղութում էիր ու պատգամավորի թեկնածու էիր առաջադրվում, քո ձայները ես եմ պահել, իմ ընկեր Արմանն է պահել: Ջհանդամ, թե էդ օրը ինձ ձերբակալման սանկցիա չեն տվել:

Մյուս կողմից, ընդունիր հորդոր որպես Աշոտի ու Մարիամի ուսուցիչ: Մի մսխիր այն, ինչ քեզ տվել են: Բարեկամ, հեղափոխական, մեր օրերի Բեննիտո՝ ինչպես քեզ հաճո կլինի, խոսք արտաբերի, ծրագրային ու գաղափարական խոսք: Դու այլևս ընդդիմադիր չես:

 

 

 

 

 

 

 

 

Դու ակներև իշխանություն ես, որը խորքային պատասխանատու է իր հանրույթի համար:

Գիտե՞ս, երթդ իմաստավորված կլիներ, եթե ես որոշեի 24 րոպեով զավթել Կառավարությունը ու դու իմ հրաժարականը պահանջեիր: Բայց դա չեղավ:

Մի մսխիր եղբայր: Գիտեմ, պարտք մնալ չես սիրում, բայց արդ հեռավոր՝ դու հիշիր դրվագ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լավ եղիր: Լինելու եմ քո դաժանագույն քննադատը: Լրջացիր բարեկամս: Դու հետայսու, «Օրագիր» թերթի խմբագիրը չես, որ Բաղդասարովի ֆոնին, ինչ ուզես խոսես: Դու՛, ՀՀ վարչապետն ես: Մի՛ արժեզրկիր քաղաքական մշակույթը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահրամ Թոքմաջյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին