Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ չի հեռանա: Այս մասին Նյուզ.am-ի հետ զրույցում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:
«Նիկոլը գնացել է Մոսկվա, Պուտինն իրեն ասել է՝ ընտրված, լեգիտիմ ղեկավար ես, գնա, ինչ ուզում ես՝ արա, որովհետեւ Պուտինին պետք է յդ բախումը: Իրենք Նիկոլին հեռացնելու են, բայց կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետ, որի մասին ռուսները անընդհատ նշում են: Նիկոլը 2021-ի ընտրություններում էլ կգնար, եթե այդ 9-րդ կետը մայիսին իրականացվեր: Սեւ լճի մոտ հարձակվեցին, ուզում էին միջանցք բացել: հենց բացեին, Նիկոլը տապալված էր լինելու, բայց ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան կանխեցին դա, Պուտինը ստիպված իր որոշումը փոխեց եւ որոշեց թողնել Նիկոլին:
KGB-ի գործակալ Նիկոլ Փաշինյանին նպատակային 2018-ին բերել են հենց Ղարաբաղի հարցը, Սյունիքի միջանցքի հարցը մեկ փաթեթով լուծելու, այդ բոլորն իր վրա «սպիսատ» անելու եւ հեռացնելու համար: վերջում KGB_ն Նիկոլին սպանելու է, իշխանության վրա կլինի, թե իշխանությունից հետո, կապ չունի:
Սա վերջին փուլն է, դրա համար վստահ եմ, որ իրեն տապալելու են»,- ասել է նա:
Շանթ Հարությունյանի ներկայացմամբ Մոսկվային ձեռնտու է, որ փողոցում 200 հազար մարդ հավաքվի, Նիկոլ Փաշինյանն էլ խիստ գտնվի նրանց նկատմամբ. «Եթե Նիկոլին «դաբրո» տան, ասեն՝ բռնություն գործադրի, ինքը իր աթոռի համար ամեն քայլի ընդունակ մարդ է, սրբապիղծ մարդ է, իր համար բարոյական նորմեր գոյություն չունեն»:
Շանթ Հարությունյանը նաեւ հայտարարել է, որ ունի որոշակի մտահոգություններ, բայց դեռ չի որոշել դրանց մասին բարձրաձայնի, թե ոչ. «Ինձ նաեւ մտահոգում է այն, որ քիչ են խոսում արժեքներից: Ով էլ խոսում է, վերջում ազգային արժեքներից է խոսում, մինչդեռ պետք է տարրական, մարդկային արժեքների մասին խոսեն: Պետք է ասել, որ դավաճանություն անընդունելի է, դավաճանը պետք է աններելի լինի»,-ասել է նա՝ մտավախություն հայտնելով, որ եթե արժեքների հարցը չդրվի օրակարգում, կարող է ինչպես 2018-ին, լինի իշխանափոխություն եւ ավելի վատը գա: