▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հան­քավայրի հարցում հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն է, որ 12 տարի միջոցներ է ներդ­րել Ամուլսարի հանքավայրի շա­հագործման համար և գրեթե մոտ է հանքավայրի շահագործ­մանը, քանի որ աշխատանքնե­րի 80 տոկոսն արված է:

 

 

 

 

Փաշի­նյանը հասկանում է, որ անկախ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից՝ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, որոնց խախտումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Հայաստանին, ինչի մասին նա հայտարարեց Ամուլսարի հանքավայրի շահագործման համար կազմակերպված քննարկումների ժամանակ: Մյուս կողմից Ջերմուկի, Գնդեվազի և Կեչուտի բնակիչներն են, որոնց պայքարի շնորհիվ «Լիդիան Արմենիան» կանգնեցրել է հանքի շահագործումը, քանի որ նրանք փակել են հանք տանող ճանապարհները:

 

 

 

 

Նրանք համոզված են, որ Ամուլսարի շահագործ­ման արդյունքում այնպիսի ար­տաքին միջավայր կստեղծվի, որը կվտանգի այդ տարածքում անվտանգ ապրելու իրենց իրավունքը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին