▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ կգա խորհրդարան

 

Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ գալու է խորհրդարան` շարունակելու քննարկումները քաղաքական ուժերի ու խմբակցությունների հետ:

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ երեկ ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպմանը` Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ մի քանի ժամ ինքը գտնվել է այնտեղ.

«Օրեր անց Փաշինյանը հրաժարական կտա վարչապետի պաշտոնից: 14 օր շարունակ նոր վարչապետ չի առաջադրվի ու չի ընտրվի ԱԺ-ի կողմից, որից հետո խորհրդարանը կարձակվի օրենքի ուժով, և կհայտարարվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Մարուքյանը:

Նրա խոսքով` ԱԺ մյուս 3 խմբակցությունների ներկայացուցիչները պնդել են, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների, բայց մայիս-հունիս ամիսներին` այն բանից հետո, երբ կընդունվի նոր Ընտրական օրենսգիրքը:

 

«Եթե նույնիսկ նոր ԸՕ-ն չընդունվի 1 ամսվա մեջ, ապա պետք է գնանք ընտրության հին օրենսգրքով: Եթե նույնիսկ հին օրենսգիրքը մնա, ապա այս քաղաքական իրավիճակում ռեյտինգային ցուցակով օլիգարխները չեն անցնի խորհրդարան»:

Մարուքյանը, սակայն, վստահեցրեց, որ նոր օրենսգիրքը պատրաստ է, և այն հնարավոր է նույն հապշտապ կարգով ընդունել, ինչպես երեկ ՀՀԿ-ն փորձում էր ընդունել իր հեղինակած «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունների նախագիծը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին