Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելել էին Եռաբլուրի պանթեոն՝ Անկախության տոնին հարգանքի տուրք մատուցելու: Նրանք ծաղիկ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին:
Առավոտ․am-ը գրում է, որ ուշագրավ է, որ լսելի էր, թե ինչ թեմայով են զրուցում վարչապետն ու Արմեն Սարգսյանը, երբ քայլում էին Եռաբլուրում մյուս պաշտոնյաների հետ շքախմբով:
«Նիկոլ Փաշինյանը խոսում էր իր քաշից: Արմեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ հատուկ դիետա՞ ես պահում: Փաշինյանն էլ կիսվեց իր նիհարելու փորձով: Ասաց, որ վերջերս մի գիրք, թե հոդված է կարդացել՝ «Голодание спасет вашу жизнь», պատմեց, թե ինչի մասին էր գիրքը: Նրանք խոսում էին դիետայի տեսությունից, ուրիշների փորձից: Փաշինյանն ասում էր՝ «Իրենք ապացուցել են փորձով, որ օրերով սոված մնալը ոչ միայն վնաս չի տալիս, այլեւ օգնում է օրգանիզմին»: Արմեն Սարգսյանն էլ դիետաների իր ունեցած տեղեկություններով էր կիսվում: Ավելի ուշ արարողությունից հետո դիետայի թեման շարունակում էր մնալ ակտուալ»,-գրում է Առավոտը:
Դիտեք նաև՝