▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Վովաևիչը մերժեց կանգնեցնել պատերազմը, երբ դեռ Շուշին ադրբեջանցիները չէին գրավել. Լավրով

Նիկոլ Վովաևիչը մերժեց կանգնեցնել պատերազմը, երբ դեռ Շուշին ադրբեջանցիները չէին գրավել. Լավրով

Դիտեք նաև՝

Թարմացված․ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք` սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարության վրա։
Երևանում վերջին ամիսներին «խիստ հայտարարություններ» են հնչում Մոսկվայի հասցեին. պատճառը ղարաբաղյան հակամարտության սրման` Հայաստանի համար անհաջող արդյունքներն են»,- ասել է նա։

Լավրովի խոսքով, այդ հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին