▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը ռեկորդակիր է այս ոլորտում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

«Ինչո՞ւ է Նիկոլը լռում իր ամենամեծ ռեկորդի՝ պետական պարտքը մեկ տարում 1 միլիարդ 257 միլիոն դոլարով ավելացնելու մասին

Նիկոլ Անհողի վարած ոչ միայն արտաքին, այլև տնտեսական քաղաքականությունն է աղետալի հետևանքներով լի, որի մասին նա կառավարության նիստերին ոչինչ չի ասում... Աշխատատեղերի ռեկորդային աճի մասին էլ խոսելիս որևէ ապացույց չի բերում՝ մոռանալով, որ ընդամենը 2 տարի առաջ բացահայտ սուտ տեղեկություններ էր հրապարակում աշխատատեղերի աճի մասին...

Նիկոլ Անհողի ամենամեծ ռեկորդը կապ ունի մեր պետական պարտքի խայտառակ աճի հետ. 2021-ին, ըստ ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 257 միլիոն դոլարով կամ 15,8 տոկոսով և ընդհանուր կազմել 9 միլիարդ 226 միլիոն դոլար...

Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020-ից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսի շեմը... Ֆինանսների նախարարության գնահատականներով 2021-ին ևս այն խախտված է և վերջին տվյալներով կառավարության պարտքը կազմելու է ՀՆԱ-ի 60,8 տոկոսը...

Սա նշանակում է, որ կապիտուլյանտ Նիկոլի այն հայտարարությունը, թե որքան ուզենան այնքան էլ պարտք կվերցնեն, ևս կեղծիք է, քանի որ ոչ մի միջազգային ֆինանսական կազմակերպություն Հայաստանին էլ պարտքով գումար չի տա՝ տեսնելով այդ ցուցանիշները...

Պատկերացնելու համար, թե Նիկոլ Անհողն ինչպես է պարտքային ճիրանների մեջ մխրճում Հայաստանը, ընդամենը մեկ փաստ՝ իշխանության գալու ժամանակ Հայաստանի պետական պարտքը եղել է 6,7 միլիարդ դոլար, իսկ Նիկոլի կառավարման ժամանակ այն աճել է ևս 2 միլիարդ 526 միլիոն դոլարով...

Ի գիտություն Նիկոլին երկրպագողներին՝ նաև ասեմ, որ ամեն ՀՀ քաղաքացի այս պահի դրությամբ իր վրա ունի 3 հազար դոլարից մի փոքր ավելի պարտք...

Նիկոլն իրոք պարտք վերցնելու ռեկորդակիր է. նախկին երեք նախագահներից որևէ մեկը ԵՐԲԵՔ մեկ տարում 1 միլիարդ 257 միլիոն դոլարով չի ավելացրել երկրի պետական պարտքը... Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Հայաստանի պետական պարտքը կազմել է 600 միլիոն դոլար, Քոչարյանի կառավարման 10 տարիներին այն ավելացել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարով, իսկ Սարգսյանի նախագահության տարիներին 4 միլիարդ 900 միլիոն դոլարով...

Հպա՛րտ նիկոլականներ, շնորհավոր. 2021-ին Հայաստանի պետական պարտքն աճել է 1 միլիարդ 257 միլիոն դոլարով և ձեր կուռքը՝ Նիկոլը, ռեկորդակիր է այս ոլորտում...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին