▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլը սահմանից թեկուզ 1 ռուս զինվորականի չի հեռացրել. կեղծիք է». Նարիր Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրանի հետ սահմանային հսկողության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեր հանրության մեջ սխալ ընկալում է ունեցել։ Մարդիկ Նիկոլի խոսքից հասկացել են, թե ռուս սահմանապահների փոխարեն Իրանի սահմանի ամբողջ 43կմ հատվածը հսկելու են հայ սահմանապահները։
Իրականում այդպես չէ։ Ռուսների փոխարեն հայ սահմանապահները կանգնելու են միայն Ագարակի սահմանային անցման կետում, այլ կերպ ասած` միայն Passport control հատվածում, իսկ սահմանին շարունակում են կանգնած մնալ ռուս սահմանապահները։
Նիկոլը սահմանից թեկուզ 1 ռուս զինվորականի չի հեռացրել։ Կեղծ տեղեկություններին մի հավատացեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին