▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան

Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն՝ ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Արեւելյան բազար

Արեւելյան բազարը թուրք Նիկոլի, թուրք Իլհամի եւ իրենց թուրք գործակցողների միջեւ հարաբերությունների միակ հասկանալի ձեւն է։ Եվ այդ «բազարը» մոտենում է ավարտին։ Նիկոլը բանակցում է երկու ճակատով՝ ներքին եւ արտաքին։ 

Հայաստանում Նիկոլը պայմանավորվել եւ պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ։ Առաջիկայում կհայտնեմ մանրամասները եւ կպատմեմ, թե ով ինչ է փորձում պոկել այս առեւտրից։ Ավելի հաճախ համաձայն չեմ լինում Արթուր Դանիելյանիի հետ, քան համաձայն եմ լինում, բայց այսօր մի գրառում կարդացի իր մոտ, որի հետ վստահաբար համաձայն եմ։  Այն շարունակելով՝ իմ կողմից մեկ դիտարկում ունեմ. Նիկոլի հետ քաղաքական առեւտրի գնացողները սեղմելու են արյունոտ մարդասպանի ձեռքը եւ թաթախվելու են արյան մեջ։ Այդ պահից սկսած կոնկրետ ինձ (ու վստահաբար նաեւ շատ-շատերի համար) նրանք դառնալու են քաղաքական բորոտներ։

Հետո չարդարանաք, որ դա անում էիք հանուն Հայաստանի։ Դուք, Հայաստանի որդիների դիակները չսառած, քաղաքական բազարների մեջ էիք։ Դա անհնար է մոռանալ, եւ չենք թողնելու, որ մոռանաք։ Բոլոր նրանք, ովքեր հույս ունեն մայիսյան ընտրություններից «տանելու» 25 տոկոս, վերադառնալու իշխանության, Նիկոլին խնդրելով անցողիկ շեմը 5 տոկոսից 3 սարքելով հայտնվելու խորրհրդարանում. բոլորդ հիշե՛ք  չի՛ մոռացվելու, չի՛ ներվելու։

Հայաստանից դուրս Նիկոլի «բազարը» 4 ուղղությամբ է։ Ուղղություն առաջին՝ Ռուասատան։

Նիկոլի ուղերձը հյուսիսում շատ պարզ է. «Ռուս ջան, գլխիս մի խփիր, ինչ պետք է կանեմ»։

Ուղղություն երկրորդ՝ ԱՄՆ։ Էլի շատ պարզ. «Բայդեն ջաներ, էստի համեցեք, մեռանք ձեզ սպասելով, ռուսը մեզ բռնաբարեց։ Եկեք տեսեք ինչ եք անում»։

Ուղղություն երրորդ՝ Ադրբեջան։ «Ես ոչինչ չեմ նախաձեռնի միջազգային ատյաններում, ինչ որ պետք է կստորագրեմ, միայն խնդրում եմ  կանգ առ. ավել ոչ գյուղ տար, ոչ էլ նոր գերի, ինձ էլ եթե կարում ես մի քիչ քիչ հրապարակավ քրֆի էլի»։

Ուղղություն չորրորդ՝ Թուրքիա։ «Ես հետեւողականորեն կլռեմ Ցեղասպանության մասին, թանգարան-ինստիտուտը կկազմալուծեմ, հարցը օրակարգից կհանեմ, միայն խնդրում եմ սահմանը բաց կարանամ նոր հնարավորությունների մասին ստեղ լոլոներ կարդամ»։

Այսքանը։ Ժողովրդի հետ Նիկոլը նույնիսկ հաշվի չի նստում, ուր մնաց առեւտուր անի։ Երբ մարդկանցից վերցնում ես արժանապատվությունը եւ անջատում հիշողությունը, այդ մարդկանց կարելի է ուղղակի անտեսել։ 

Նիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին ու հաշվի չառնելով ոչ մի իրողություն՝ ո՛չ հետպատերազմյան, ո՛չ ռեգիոնալ, ո՛չ ներքաղաքական։ Անասնային ինքնապահպանման բնազդով նա ծայրահեղ վտանգավոր բլեֆ է սկսել, ինչի մասին շուտով հրապարակավ կխոսեմ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին