ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Երևանի տարբեր համայնքներում խաղաղ ցուցարարների բողոքի ակցիաները ցրում էին առանց զինվորական տարբերանշանի հագուստով դիմակավոր ինչ-որ անձինք։
Չինական սվիտերներով դիմակավորներն անհամաչափ ուժով քաշքշում էին խաղաղ ցուցարարներին։
Մամուլում տեղեկություններ կան, որ սույն դիմակավորները Նիկոլ Փաշինյանի գրպանի օլիգարխի թիկնազորից էին։
Որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, դիմել եմ ՀՀ Ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ տրամադրելու ինձ հստակ տեղեկություն՝ առանց ոստիկանական տարբերանշանի դիմակավոր անձանց վերաբերյալ։
Իսկ Նիկոլի գրպանի օլիգարխն արդեն թող պատրաստի դատարանում իր ճառը։
Առանձնապես շատ ժամանակ չունի»։