▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլն ասում էր՝ Սերժն ու Օհանյանն ընկել են Ավետիսյան Վոլոդյայի հետևից, հիմա ինքն ա ընկել իմ հետևից․․․

Նիկոլն ասում էր՝ Սերժն ու Օհանյանն ընկել են Ավետիսյան Վոլոդյայի հետևից, հիմա ինքն ա ընկել իմ հետևից․․․

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով այսօր առավոտյան իրենց տանն իրականացված խուզարկության մասին․ «Առավոտ շուտ եկել են մեր տուն խուզարկության, զենք-զինամթերք չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ասում են՝ վերադարձնելու են։ Երբ նստած էի, Փաշինյանը որպես պատգամավոր գալիս-գնում էր բերդ, հետո ԱԺ-ում ելույթ ունեցավ, թե Սերժիկը, Օհանյան Սեյրանն ընկել են Ավետիսյան Վոլոդյայի հետևից։ Ուղիղ ասում եմ՝ հիմա էլ Փաշինյանն է ընկել իմ ու ինչքան հայրենասերներ կան, նրանց հետևից, որոնք ցանկանում են հայրենիք պահեն, ոչ մի թիզ հող չտան ադրբեջանցուն»,- ասել է Վոլոդյա Ավետիսյանը։

***

Վաղ առավոտյան, ի թիվս, այլ խուզարկությունների, ոստիկանությունը մտել է  է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի տուն։ Գրառումն ու տեսանյութը տարածվել է նրա ֆեյսբուքյան էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին