▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արմեն Աշոտյանը բանաստեղծություն է նվիրել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը

«Նիկոլից լավ դերասան աշխարհքի տակը չկա». դերասանի խոսքերը Նիկոլ Փաշինյանի ծիծաղը շարժեցին

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Ես երբեք Գյումրիի հրապարակն այսքան մարդաշատ չեմ տեսել՝ նույնիսկ հեղափոխության օրերին․ Նիկոլ Փաշինյան

Էս հաջողությունն Աստված է բերել մեզ․․․Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց կառավարությանը

Ինչպե՞ս տոնական Գյումրին դիմավորեց Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում

Ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ չի եղել Գյումրիում․ Նիկոլ Փաշինյանի ելույթը

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա.․․Նիկոլ Փաշինյանը՝ չծխող պաշտոնյանների մասին

Ջերմուկում հանրային լսումներ եղել են. Լիդիանը ապացույցներ է հրապարակել

Ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում կայանված մեքենայի վարորդը պատժվել է

Արտակարգ դեպք Աբովյանում. հրազենային վիրավորում ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 անչափահաս տղաներ

Շատ հետաքրքիր վայր էր...Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է ներկայացրել Գյումրիից

«Ղուկասյանի և Բալասանյանի զարմանահրաշ հարազատության մասին». Լևոն Բարսեղյան

Ղաշանգ է մայլի տղեն...Նիկոլ Փաշինյանի «լայվը» Գյումրիից

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել Նիկոլ Փաշինյանը

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ

Հայաստանը մեր օջախն է, որի ուժեղությունը պետք է լինի յուրաքանչյուրիս օրակարգի հարցը. Նիկոլ Փաշինյան

Պրծնենք, սաղին տանելու եմ «Փարվանա»` պատիվ տամ». Սամվել Ալեքսանյան

«Հաղորդում հանցագործության մասին․ Արծվանիկի պոչամբարի պարզվածքն է». Թեհմինե Ենոքյան

Նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ. . .

Գնի՚ր հայկականը, կրիր հայկականը․․․Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Խոսրովի անտառում հրդեհաշիջման գործընթացը կառավարում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ողբերգական ավտովթար Վայոց ձորում. ընտանիքի անդամներից 3-ը տեղում մահացել են, կա 3 վիրավոր

«Շատերը չեն պատկերացնում՝ ինչից ենք պրծել». Ֆելիքս Ցոլակյանը՝ «Ձյունիկ սառնարանի» շենքում. . .

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել «օրենքով գող» Պզոյի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի մասին

ԱԻՆ-ի տեսանյութը «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի մասին

«Որ մեքենաները շուտ գային, ըսենց չէր ըլնի». Սամվել Ալեքսանյանը դժգոհեց ԱԻՆ-ից

Մեր երեխեքի այս քոչարիի մասին էի ասում...Նիկոլ Փաշինյան

Ես մեզ բոլորիս տեսնում եմ ազատ ու երջանիկ Հայաստանի քաղաքացի․ Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս էին հրդեհվող «Մալաթիա մոլի» աշխատակիցները դուրս նետում ապրանքը

Անգլիայի Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-«Արսենալ». ՈւՂԻՂ

«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. կան տուժածներ

«Ինչու՞ են ավելացել գլխացավը, ալերգիան, ուռուցքները, անպտղությունը և գոմիկները»․ Մարինա Խաչատրյան

Իմ ձայնն այնքան բարձր ու կարևոր է, ինչքան որ ես այն լսելի եմ դարձնում. Մարիամ Փաշինյան

Կրկին ուժեղացնում եք «Զվարթնոց» օդանավակայանը. Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում

Մահացել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի որդին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը նաև Հայաստանի համար

Անկեղծորեն խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյան

Ես էլ իմ կյանքի գնով ձեր կյանքն եմ պաշտպանելու.Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ ֆեյսբուքյան օգտատիրոջը

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները ազատվել են Վլադիմիր Գասպարյանին այցելելո՞ւ պատճառով

էլի սկսել են արտասահմանյան համարներից զանգել մարդկանց․ Սամվել Մարտիրոսյան

Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ

Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին»․ տեսանյութը կրքեր է բորբոքել համացանցում

Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է. Փաշինյան

Նկարելը հոգեկան լուրջ պրոցես է. hարցազրույց Դանիել Վարուժան Հեճինյանի հետ

 «Հասարակությունն իմ արվեստն ավելի լավ գիտի քան ես: Իբրև նկարիչ իմ նպատակն է ստեղծել բովանդակալից և գեղեցիկ պատկերներ»- այս պարզ, բայց ամեն ինչ ասող բնորոշմամբ է նկարագրում իր արվեստը հայ ժողովրդի արժանի զավակ Դանիել Վարոուժան Հեճինյանը: Ծնողները նրան անվանել էին Դանիել Վարուժան: Եղեռնից նահատակված բանաստեղծ Դանիել Վարուժանի անունը կրելով նա իր ամենակարող վրձինը ծառայեցնում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը և իր հիմնական գաղափարախոսությանը՝ խաղաղություն արվեստի միջոցով: Վարուժանի գործունեության ոլորտն այնքան լայն է, որ նրա մասին հրատարակված գրեթե բոլոր հոդվածներում մասամբ է ստացվում անդրադառնալ նրա արվեստին, այդ իսկ պատճառով այս հարցազրույցի ընթացքում մենք կփորձենք անդրադառնալ բացառապես միայն հեճինյանական արվեստի ստեղծմանն ու առաջադրած խնդիրներին:


• Գ. Հ.- Շատ արվեստագետներ բացի ստեղծագործելուց նաև իրենք են հանդիսացել արվեստի տեսաբաններ և քննադատներ: Մասնավորապես Արշիլ Գորկին, Մինաս Ավետիսյանը և շատ ուրիշներ: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այդ հարցին:

• Վարուժան- Նկարիչը նկարում է այնպես ինչպես իր սիրտն է զգում, այս զգացածին անուն տալիս է դիտողը կամ արվեստաբանը: Լինում են ուրիշ նկարիչների գործեր, որոնք տպավորում են ինձ, բայց արվեստագետի աչքը մեխանիկորեն նայում է տեխնիկային: Իսկ արվեստաբանը այլ փնտրտուքի մեջ է, և սովորաբար գտնում է այնպիսի բաներ, որ անգամ նկարիչը չէր մտածել այդ մասին, բայց ստացել էր ստեղծագործական ինտուիցիայի շնորհիվ:


• Գ. Հ. - Կհիշե՞ք մի այդպիսի դրվագ Ձեր կյանքից:

• Վարուժան- Հայաստանի Անկախության 25-ամյակի առիթով «Հայաստան- Սփյուռք- Արցախ» խորագրով մի նկար էի նկարել, որտեղ պատկերել էի Հայաստանի քարտեզը՝ աղջկա պրոֆիլով, ով ձեռքին ամուր բռնել է Արցախը, իսկ կենտրոնում միահյուսված է սփյուռքի խորհրդանիշ՝ կռունկը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկարում նկատելով սլաքաձև մի հատված հարցրեց, թե ինչ խորհուրդ ունի դեպի վեր ուղղված այդ նշանը: Ես պատասխանեցի, որ դա ընդամենը տան տանիք է: Նա ինձ հետ չհամաձայնեց՝ տեսնելով այնտեղ սփյուռքի վերելքի խորհուրդը: Իսկ ներքևի հատվածը նմանեցրեց երկրագնդի, որ ինքս առանձնապես չէի էլ նկատել, այն ասոցիացնելով աշխարհով մեկ սփռված հայության հետ: Ես իսկապես շատ բաներ չեմ նկատում, նկարում եմ այն ինչ զգում եմ: Նկ
արին նայելու պրոցեսը նման է սուրճի գավաթ նայելու ընթացքին: Անծանոթ աչքն էլ նայելով նկարին ամեն պատկեր կապում է իր զգացմունքներում ու մտքերում եղած պատկերների հետ: Դու՝ որպես նկարիչ, համաձայնում ես, քանի որ եթե դիտորդը տեսնում է ինչ-որ բան, ապա դա կա նկարի մեջ:

• Գ. Հ.- Մի առիթով Դուք նշել եք, որ ուսանողության տարիներին Դուք եք հաճախ եղել Ձեր բնորդը և բազմաթիվ ինքնադիմանկարներ եք արել: Ինքնադիմանկարների առկայությունը նկարչի կյանքում կարելի է համարել ինքնաճանաչողության ճանափարհ: Ե՞րբ այդ ճանապարհն ավարտվեց Ձեզ մոտ, երբանի՞ց դադարեցիք ինքնադիմանկարներ անել:

• Վարուժան - Ինձ մոտ դա ոչ այնքան ինքնաճանաչում էր, որքան հետազոտական աշխատանք : Երբ դու ես քո բնորդը, ինքդ քո ներկայությամբ կարող ես քեզ ազատ զգալ: Այս պարագայում քեզ խանգարող չկա, որևէ մեկին գոհացնելու խնդիր չունես: Ստացվում է, որ դու ես քո պատվիրատուն, և՛ նկարիչը և՛ բնորդը, ու այդպես դու կարող ես տարբեր դիմագծեր ընդունել: Այս ամենը դիմանկարի ժանրի ուսումնասիրման ու համապատասխան տեխնիկան հասկանալու ճանապարհ էր:
• Գ. Հ. - Այդ պարագայում ինքնաճանաչողությունն իր ո՞ր դրսևորմամբ է Ձեզ մոտ հանդես եկել:

• Վարուժան - Դա երկար ճանապարհ է, դու անընդհատ քո մեջ տարբեր բնավորության գծեր կարող ես հայտնաբերել, որ նախկինում չես էլ նկատել: Դու կարող ես քեզ կյանքի այս կամ այն էտապում այնքան կարող զգալ, որ անգամ մի պահ չհավատաս քո արածներին: Երբեմն դիմացինը ավելի կարողանում է ճանաչել քեզ, քան դու ինքդ: Նկարելու պրոցեսում դու կարող ես որսալ քո բնավորության ինչ որ գիծ, բայց միայն այդ պահին: Մնացյալ դեպքերում դա երկար ինքնաճանաչման անընդհատ պրոցես է:

• Գ. Հ. - Ձեր նկարներում հաճախ ենք տեսնում կնոջ ֆիգուրների կողքին երաժշտական գործիքների առկայությունը, իսկ որոշներում էլ դրանք առկա են անուղղակի կերպով և զգացվում է ուժեղ երաժշտականություն: Ինչո՞վ է դա պայմանավորված:


• Վարուժան - Հայրս միշտ նվագում էր, ես հաճախ զարմանում էի, թե այս մարդը ով ցեղասպանություն էր ապրել, ինպե՞ս է կարողանում այդքան գործիքների վրա նվագել: Դա նրա բնատուր տաղանդն էր, նվագում էր բացառապես բոլոր գործիքների վրա: Կարող էր անգամ երկու պատահական լար ձգել և երաժշտություն ստեղծել: Ես էլ եմ շատ փորձել, բայց չի ստացվել: Ինձ մոտ նկարելն է լավ ստացվում: Մարդ պետք է գնահատի այն, ինչ իրեն տրված է:  

• Գ. Հ. - Մի այսպիսի խոսք կա. Ասվում է՝ ‹‹Շիշկինը չէր կարողանում մարդ նկարել՝ նկարում էր ծառեր: Սուրիկովը ծառեր չէր կարողանում նկարել՝ նկարում էր մարդիկ: Այվազովսկին չէր կարողանում անել ո՛չ նա, և ո՛չ էլ նա: Նկարում էր ծով››: Հետաքրքիր է իմանալ Վարուժանական արվեստում ինչի պատկերումն է ամենից ավելի դյուրին ստացվում, և ինչն է որ այնքան էլ լավ չի ստացվում:


• Վարուժան - Անշուշտ պետք է գնահատել այն ինչ քեզ տրված է և չընկնել այն բաների հետևից, որն ուրիշներինն է: Շիշկինն ունեցել է շատ մեծ ձեռքեր և զարմանալին այն է, թե ինչպես է կարողացել այդ փոքրիկ վրձնով այդքան նրբագեղ տերևներ նկարել: Ես էլ ծով նկարելու մեջ որոշ հարցեր ունեմ, և չեմ էլ փորձում պարտադիր ստանալ այն, ինչը ինձ տրված չէ: Իմ ուժեղ կողմը, իբրև նկարիչ համարում եմ կոմպոզիցիայի ստացումը: Այն ինձ մոտ շատ արագ է ստացվում: Մանավանդ, որ ես չեմ նկարում նախածին գաղափարներով:
• Գ. Հ.- Եթե ոչ նախածին գաղափարներով, ապա ինպե՞ս է տեղի ունենում Ձեզ մոտ ստեղծագործական նյութի թեմայի ընտրությունը, կամ ե՞րբ է գալիս ստեղծագործական մուսան:

• Վարուժան - Մուսան գալիս է այն ժամանակ, երբ ես որոշում եմ նկարել: Այդ ժամանակ է, որ մուսայի ներկայությունը սկսում է պարտադրող դառնալ: Թեման ծնվում է անկախ քեզնից, նկարելու պրոցեսի ընթացքում:


• Գ. Հ. - Ինչպե՞ս եք Դուք համարում, որ նկարելու որոշումը ավելի շատ մտային, թե՞ զգայական պրոցես է:


• Վարուժան - Դա և՛ մտային է, և՛ զգայական: Թղթի, մատիտի, գծի հարաբերության համար դա պետք է լինի մտային: Այն ամենն ինչ վերաբերվում է տեխնիկային, դա չի կարող լինել զգացմունքային: Իսկ արդեն ստեղծված պատկերները՝ քո զգացմունքերի հայելին են:

• Գ. Հ.- Զգացմունքներն էլ իրենց հերթին պայմանավորված են տրամադրություններով: Իսկ եղանակը պայմանավորու՞մ է Ձեր տրամադրությունը:
 • Վարուժան - Անշուշտ, երբ լինում է լավ և արևոտ օր՝ ես չեմ ուզում նկարել: Ուզում եմ տանից դուրս գալ և վայելել օրս բնության մեջ: Երբ դրսում մռայլ, անտրամադիր եղանակ է, այդ դեպքում տրամադրության արթնացում է սկսում տեղի ունենալ իմ ներսում: Սովորաբար սիրում եմ աշխատել գիշերները կամ վաղ առավոտյան:
• Գ. Հ.- Գիտեմ, որ սիրում եք նոր նկարին նայելով քնել: Արդյո՞ք այդ նախընտրությունը պայմանավորված է կյանքի որևէ դրվագի հետ:


 • Վարուժան - Այո՛, երբ ես նոր էի եկել Ամերիկա առավոտից մինչև երեկո աշխատում էի: Եվ կարծում էի, որ միայն գիշերն է իսկապես իմը, երբ ես կարող եմ ստեղծագործել: Քանի որ գիշերվա ժամերը շատ կարճ էին, ես ինձ համար հատուկ ժամացույց էի ստեղծել և օրը դարձրել 48 ժամ: Այդպիսով կարծում էի, թե իմ գիշերվա ժամերը երկար են, և ավելի շատ ժամանակ կա ստեղծագործելու: Շատ հետաքրքիր է, երբ լույսը բացվում է և դու վաղորդյան լույսի տակ նայում ես քո արդեն ավարտված նոր նկարին: Դա ինձ յուրահատուկ հրճվանք է պատճառում:


• Գ. Հ.- Արդեն խոսել ենք երաժշտության մասին, բայց ինձ հետաքրքրեց, թե Դուք ստեղծագործելու ընթացքում երաժշտություն լսու՞մ եք:


• Վարուժան - Հանգստի ժամանակ սիրում եմ լսել ջազ՝ սաքսաֆոնի կատարմամբ, դասական երաժշտություն, սիրում եմ Կոմիտասի, ինչպես նաև Եկմալյանի շարականները, հայկական ժողովրդական երգեր... Նայած տրամադրության: Հետաքրքիրն այն է, որ երբ ես նկարում եմ առհասարակ երաժշտություն չեմ լսում, ընդհանրապես աշխարհից կտրվում եմ: Մատիտի ձայնն ինքնին ինձ համար արդեն երաժշտություն է: Դու լսում ես, թե ռիթմը ինչպես է սկսվում, արագանում կամ դանդաղ ավարտվում, դա իսկապես երաժշտություն է: Դրսից երաժշտությունը ինձ սովորաբար խանգարում է, քանի որ ես սկսում եմ տարվել այդ երաժշտությամբ, և դրանից նկարը տուժում է: Նկարելը հոգեկան լուրջ պրոցես է, աղոթքի նման, երբ դու հաղորդակցվում ես քո արարչի հետ, գտնվում ես քո զգացմունքային դաշտի մեջ և պետք է կյանք տաս կտավին, պետք է նոր ծնունդ տաս: Դա նվիրական պահ է, նման կնոջ՝ երեխա լույս աշխարհ բերելուն: Պահ է լինում, դու զգում ես, որ դու և նկարը նույնացել՝ դարձել եք մեկ:


• Գ. Հ.- Ինչպե՞ս կմեկնաբանեք գույնի դերն արվեստում:


 • Վարուժան - Գույնը ծնվում է հարաբերությունների մեջ: Երբ ներկը հարաբերության մեջ է մտնում մեկ այլ ներկի հետ՝ ծնվում է գույնը: Երբ դու ունես գույնի հարաբերության զգացողություն, ապա կտավը դադարում է լինել ներկված, այլ լինում է գունեղ: Գույնը շատ հզոր կողմ է արվեստում, դու դրանով կարող ես ներթափանցել մարդկանց հոգիները կամ նույնիսկ բուժել որոշ բարդույթներ: Ամեն գույն պետք է լինի իր տեղում և պետք է ներդաշնակ հարաբերության մեջ գտնվի մյուս գույների հետ, այլապես նկարը կնյարդայնացնի: Պետք է ճիշտ հնչեցնել գույները, քանի որ այդ աշխարհն ինքնին մի մեծ սիմֆոնիա է:


• Գ. Հ.- Եթե Ձեր ստեղծագործությունները բաժանենք շրջանների, կստացվի հալեպյան շրջան, հայաստանյան շրջան և ամերիկյան շրջան: Անշուշտ, տեղանքով պայմանավորված նկատելի են գունային պալիտրայի փոփոխությունները: Բայց, հատկապես, վերջին շրջանում նկատելի է հայկական եռագույնի առատ օգտագործումը Ձեր արվեստում: Կարո՞ղ ենք դա համարել կարոտի արտայահտության նշան:


• Վարուժան – Իհարկե կարելի է բաժանել շրջանների, դա արվեստաբաններին հաջողվում է: Տարիների ընթացքում երանգապնակի, ինչպես նաև ոճային փոփոխությունները բնորոշ են բոլոր նկարիչներին: Ընդհանրապես նկարիչների մոտ նկատվում են անցումային շրջաններ իրենց ուրույն ոճի որոնման ճանապարհին, երբ տեսողականը դառնում է զգայական և սկսում են նայել նյութին ներսից և ոչ արտաքինից: Անդրադառնալով գույներին՝ կարծում եմ որքան գույները շատ են, այնքան դու չես տիրապետում քո գունապնակին: Գույնը, ինչպես և ոսկին, ունի իր արժեքը: Չի կարելի առատորեն և աննպատակ շռայլել կտավի վրա: պետք է ամեն պարագայում չկորցնել գույնի զգացողությունը: Տարիների ընթացքում գույները մաքրվում են և դու ստեղծում ես քո սեփական գույների երանգապնակը: Ես սիրում եմ, որ նկարս լինի գունեղ, բայց միևնույն ժամանակ զուսպ: Վերջին շրջանում հայկական եռագույնի առատ օգտագործումն իմ արվեստում պայմանավորված էր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությանը նվիրված նկարաշարով: Այնուհանդերձ, միայն գույնը չէ, որ դարձնում է նկարի գեղեցկությունն ու կատարումը լիարժեք:


• Գ. Հ.- Իսկ ի՞նչն է դարձնում նկարը լիարժեք:

• Վարուժան – Լիարժեք ասելով նկատի ունեմ պրոֆեսիոնալիզմը արվեստում, լույսի և ստվերի հարաբերությունը, ծավալների ընտրությունը, մակերեսի մշակումը, գունային հարաբերությունները, վրձնահարվածները և այլն: Անկախ այդ բոլորից նկարը լիարժեք է դառնում ժամանակի մեջ, երբ այն բոլոր ժամանակներում մնում է այժմեական:
• Գ. Հ.- Միանգամից հիշեցի մաստեխինի տեխնիկան: Այնտեղ գույնի առատ օգտագործում է, դրան ի՞նչ կասեք:


• Վարուժան – Եթե նկարը համոզում է քեզ, կապ չունի թե այն ինչով է արված՝ մաստեխինով թե վրձնով, պաստելով կամ մատիտով, աբստրակցիա կլինի թե ֆիգուրատիվ արվեստ, գունային թե մոնոխրոմ... Երբ նայում ես Ջեկսոն Պոլակի գործերին, առաջին հայացքից թվում է թե կտավի վրա  սփռված առատ գույների կուտակում է, սակայն կտավն, ասես, տիեզերք լինի՝ ամեն գույն ու գիծ դրված են իրենց ճիշտ տեղում:


• Գ. Հ.- Գիտեմ, որ Ձեր մասին ակնածանքով են արտահայտվել հայկական կերպարվեստի մեծագույն դեմքեր՝ Գառզուն և Սարյանը, կպատմե՞ք այդ մասին:

• Վարուժան - Գառզուն այցելեց Հալեպի Սարյան ակադեմիա: Դա 1968 թվականն էր: Բոլորս ոգևորված էինք նրա գալուստով: Այդ օրերին ես ակադեմիայում ցուցահանդեսի էի պատրաստվում: Նա նայեց իմ աշխատանքները և ասաց. ‹‹Քո աշխատանքներից թխված հացի բույր է գալիս, արդեն պատրաստ հացի, մնում է մարդիկ ճաշակեն քո նկարները››: Ես այդ խոսքերից շատ տպավորված էի: Իսկ երբ 1969-ին եկա Հայաստան ուսանելու, հայրենիքում գտնվելուս առաջին օրը առավոտյան խնդրեցի հնարավորության դեպքում այցելել արդեն իսկ դպրոցական տարիներից ինձ համար լեգենդ դարձած վարպետի՝ Մարտիրոս Սարյանի արվեստանոցը: Ինձ ընձեռնվեց այդ հնարավորությունը: Դռան թակոցին արձագանքեց Սարյանի կինը՝ ասելով վարպետը հյուրեր չի ընդունում, բայց սենյակից լսվեց վարպետի ձայնը, ով ներս էր կանչում եկվորներին: Նա սայլակի վրա էր, մտերմիկ զրույցի ընթացքում ցույց տվեցի նրան իմ աշխատանքների ալբոմը: Նա ուշադրությամբ ուսումնասիրեց իմ աշխատանքներն ու ասաց. ‹‹Ինչու՞ ես եկել Հայաստան, դու արդեն պատրաստի նկարիչ ես, կարող էիր գնալ Փարիզ, իսկ այստեղ դու պետք է ամեն ինչ մոռանաս ու սկսես նորից սովորել ››: Ես, իհարկե, ուզում էի սովորելհայրենիքում, նա տվեց իր օրհնությունը և նույնիսկ իր ներկերից նվիրեց ինձ:

• Գ. Հ.- Երիտասարդ տարիներին Ձեր արվեստը գնահատել են այնպիսի դեմքեր՝ ինչպիսիք են Գառզուն ու Սարյանը: Այժմ դուք գնահատված եք նաև Ձեր ժողովրդի և պետության կողմից: Դրա արտահայտության նշաններից են այն բազմաթիվ մեդալները, որ ստացել եք հայրենիքից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը դրանց հանդեպ:

• Վարուժան - Գնահատականներին և մեդալներին վերաբերվում եմ ակնածանքով: Դրանք ինձ խոնարհեցնում են, ինչպես նաև պարտավորեցնում: Պարգևները շնորված են եղել 1996 թվականից սկսած՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իմ ավանդի, ինչպես նաև հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման, հայ արվեստի տարածման և արտերկրում Հայաստանի հեղինակության բարձրացման համար: Բայց իմ ամենամեծ ձեռբերումն այն է, որ կարողանում եմ ծառայեցնել իմ արվեստը գեղեցիկի տարածման, մարդկանց բարօրրության և հակամարտությունների խաղաղ լուծման համար:


 Վարուժանական արվեստը գրավել և շարունակում է գրավել հազարավոր սրտեր: Նա նկարել է հարյուրից ավելի սրբապատկերներ հայկական եկեղեցիներում: Որմնանկարներում միանգամից զգացվում է հայկական միջնադարյան շունչը՝ համեմված վարուժանական խաղերով: Նրա ռոմանտիկ շարքը մեզ կրկին սիրահարեցնում և փոխանցում է այդ աստվածային զգացողության ողջ ազդեցությունը: Իսկ «Արվեստի խաղաղությունը» նկարաշարը հայտնվելով հանրության առաջ՝ մի պահ կանգնեցնում է ժամանակը և լուռ ճչում՝ խաղաղություն: Հեղինակ՝ Գայանե Հովհաննիսյան, Արվեստաբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին