▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին

Տեսանյութեր՝ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից

Ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող կորոնավիրուսի վարակակրին. Բաբկեն Պիպոյան

Աշոտյանը , Շարմազանովը և Արման Սահակյանը երգում են Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին

«Չհամոզեք, երգ չեմ գրելու»

Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա․ Մենուա Հարությունյան

Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ներգաղթը

Հայկ Ստվերը հատված է ներկայացրել Հանրաքվեի «Այո» երգից

Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են. . .

Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի մասին

Ովքեր են ներկա եղել Արփինե Հովհաննիսյանի հարսանիքին

Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք մշակույթին ավելի մոտ կլինեն

Մեր ժամանակների հերոսությունների մասին, որոնցից մեկի մասնակիցն էր եղբայրս. Դավիթ Ափոյան

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեքը

Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղել Փաշինյանին

Ի գիտություն բոլորին, ովքեր վստահ են, որ իմ գրառումների պատճառը նոր կառավարության կողմից. . .

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. կասկածյալը ոստիկանության նախկին փոխգնդապետ է

Սոչիում հայազգի ուսուցիչը փորձել է խեղդել անկարգ աշակերտին

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից

Նիկոլ Փաշինյանի խոսքն ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում

Միշտ ասում էի՝ եթե ունեմ առաքելություն և լավ բան եմ անում հայրենիքիս համար, ես կլինեմ. . .

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է.Նիկոլ Փաշինյան

Նոր տեսահոլովակ Անժելա Բարխուդարյանից

ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ

«Պարզ սրտով ու բաց մտքով սկսենք օրը»․ Նազենի Հովհաննիսյան

2 շաբաթում կորցրի հորս, իսկ հետո մահվան ելքով ավտովթարն էր, մեղքի զգացում ունեի.Մարինա Գրեգ

Բանակում կռիվների, բռնությունների մասին չենք իմանում, իմանում ենք միայն սպանությունների մասին.. . .

Հեղաշրջման փորձ. առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ

Ինչո՞ւ էին ուշացրել ուսուցիչների աշխատավարձերը․ ԿԳՄՍՆ-ն խախտել է կառավարության որոշումը

«Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են»

«Օ՜, Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է, որ նրա գործողությունները հնարավոր չէ կանխատեսել»

Վիճաբանություն՝ Ryanair-ի օդանավում. հարբած ուղևորները սպառնում են բորտուղեկցորդուհուն

Նոր Նորքում գտնվող ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերներին վտանգ չի սպառնու՞մ

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել

Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

Մենք աննախադեպ դեգրադացիայի աստիճանի ենք հասել․․․Հայկ Մարտիրոսյան

Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին

Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

«Իրանում նոր կորոնավիրուսը լայն թափ է հավաքում, իսկ առջևում Նովրուզն է». Բաբկեն Պիպոյան

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

2020-ին Հայաստանում նախատեսվում է նորոգել ավելի քան 500 կիլոմետր ճանապարհ

Այն քաղաքական ուժերը, ովքեր կոչ են անում բոյկոտի կամ հանաքվեին չմասնակցելու, դրանով . . .

ԱԱԾ-ն արձագանքել է Լևոն Քոչարյանի ահազանգին

Ջերմաստիճանը բարձրանում է.եղանակը Հայաստանում

Կարող եք մեզ չսիրել, բայց հավատացեք՝ մեր կոնյակը իսկապես լավն է․ Արսեն Խառատյանն՝ ադրբեջանցիներին

Մինչ օրս կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել. Մեղրիում հսկողությունն ուժեղացվել է

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ. . .

Ունենք քաղաքական որոշում, որ պետք է պինդ կանգնենք սպորտի կողքին. Նիկոլ Փաշինյան

Նոր պաշտոնանկություններ ՊՆ-ում. Դավիթ Տոնոյանը խորհրդակցության ընթացքում խիստ ցուցումներ է տվել

Նկատեցի նրա հուզված աչքերը, ամեն ինչ արեց, որ ես երբեք չմոռանամ այդ օրը. Նազիկ Բաղդասարյանն անկեղծանում է

Արդեն տեղեկացրել ենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը վերջին շրջանում ներկայանում է նաև որպես երգչուհի: Նազիկն արդեն տևական ժամանակ է, ինչ «Natural reverb» երաժշտական նախագծով ներկայացնում է համաշխարհային հայտնի հիթերի cover տարբերակները, սակայն օրերս որոշում կայացվեց դերասանուհու ծննդյան 30-ամյակի կապակցությամբ նախագծի երկրապագուների, ընկերների համար առաջին ակումբային ելույթը կազմակերպել:

 

 

 

 

 

 

 

 

 

«Համերգային ելույթ կազմակերպելու գաղափարն իմն էր, որովհետև իմ վաղեմի երազանքն էր: Որոշվեց, որ ելույթը պետք է հուլիսի 3-ին՝ ծննդյանս օրն արվի, քանի որ ուզում էի ինքս ինձ նվեր անել ու ուրախացնել:  Ի վերջո, սա, կարծես, մարտահրավեր լինի բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ մեծ տարիքում, երբ արդեն ամուսնացած ես ու ունես քո կենցաղն ու հոգսերը,  չես կարող հասնել երազանքիդ: Այսպիսով՝ ուզում էի ցույց տալ, որ երբեք ուշ չէ ինչ-որ նոր բան սկսելու: Ինչ վերաբերում է տարիքին, ապա իրականում երբեք ինձ չեմ պատկերացնի 30 տարեկան, ես միշտ մնալու եմ 20-ում, բայց, միաժամանակ, չեմ ցանկանում հավատալ, որ արդեն 30 տարեկան եմ: Ասում են, որ դա կնոջ լավագույն տարիքն է (ժպտում է): Տեսնենք»,-Asekose.am-ին ասաց երգչուհի, դերասանուհի Նազիկ Բաղդասարյանը:

Նազիկը խոստովանեց, որ առաջին ակումբային ելույթը և հանդիպումը հանդիսատեսի հետ որքան սպասված, նույնքան հուզիչ էր.

«Ես ահավոր էի հուզվում, վաղուց նման հուզմունք չէր եղել: Իհարկե, թատրոնում պրեմիերաների դեպքում էլ եմ հուզվում, բայց այս անգամ այլ էր, երևի, պատասխանատվությունս էր ուրիշ՝ ավելի մեծ, այստեղ դու մենակ չես և դու չես քո գլխի տերը (ժպտում է): Բացի դրանից, կենդանի երգել, այն էլ միանգամից քեզ շատ մոտ նստած հանդիսատեսի առաջ, իհարկե, շատ պարտավորեցնող էր: Սակայն պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ երբ կանգնեցի բեմում և տեսա իմ հարազատ մարդկանց դեմքերը, լսեցի առաջին հնչյունները, այդ ամենն այնքան կարճ տևեց, որ հասկացա՝ էլի եմ ուզում: Այդ օրն ինձ եկել էին լսելու ինձ ամենամոտ մարդիկ, սակայն կային հյուրեր, որոնց չէի ճանաչում ու շատ հաճելի էր, երբ համերգը նկարում էին օտար մարդիկ կամ խնդրում իրենց հետ լուսանկարվել»:

Հարցին՝ արդյո՞ք այսքանից հետո չի պատրաստվում իր երգերով ներկայանալ, ոչ թե cover-ներով, Նազիկն ասաց.

«Իրականում իմ սեփական երգերն ունենալու շատ առաջարկներ եմ ստացել, նույնիսկ այդ օրն իմ շատ լավ ընկերներից մեկի կողմից երգ նվեր ստացա: Հետագայում կմտածեմ անհատական երգի վերաբերյալ, պարզապես ուզում եմ այն շատ լավը լինի, չեմ շտապի: Միանշանակ շարունակելու եմ այս ամենը, որովհետև առանց դրա չեմ ապրի: Երբ ամեն քայլի գնում ես երազանքիդ հասնելու համար, ինչպես կարո՞ղ ես հետ կագնել: Ես կշարունակեմ երգել մոտ ապագայում թարմացված ծրագրով, կփորձեմ ևս մեկ համերգ կազմակերպել»:

Նախորդ զրույցում դերասանուհի, երգչուհին նշել էր, որ իրեն ոգեշնչողն ամուսինն է՝ Պարոնյանի անվան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը, ըստ Նազիկի՝ այդ հարցում ոչինչ չի փոխվել.

«Ամուսինս, իհարկե, առաջին պահից ամեն հարցով կողքիս է, անգամ շատ երգեր ինքն է ընտրել: Համերգի ընթացքում նույնիսկ նկատեցի, որ հուզվել է, ինչը նշանակում է, որ իր ցանկացած արդյունքը ստացել ենք: Կա մի երգ, որը բոլորիս ամենասիրած երգն է, որով էլ արեցի բացումը, հենց այդ ժամանակ էլ նկատեցվի նրա հուզված աչքերը (ժպտում է): Կարծում եմ, որ դա ինձ համար ամեն ինչ էր, այդ պահին լավագույն գնահատականը նրա կողմից: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերներիս, երաժիշտներին, և, իհարկե, ամուսնուս:  Նա ամեն ինչ արեց, որ ես երբեք չմոռանամ իմ ծնունդը, կարծում եմ և ես, և հանդիսատեսը միշտ կհիշենք իմ 30-ամյակը»,-նշեց Նազիկ Բաղդասարյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև՝ Շատ դժվարություններ կային, ես չեմ մեղադրում ծնողներիս. դերասանուհի Նազիկ Բաղդասարյանն անկեղծանում է

Լուսանկարները՝ Bravo.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես ավելին