Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից: Այս մասին իր «Թվիթերում» հայտնել է հանրահայտ անկախ հետաքննող լրագրող Լինդսի Սնելին՝ նշելով, որ իրեն այդ մասին պատմել են վարձկանները՝ ասելով, որ նման դիպուկահարների տեսել էին միայն ֆիլմերում:

Սնելը մեջբերել է Ադրբեջանից նոր վերադարձած մի վարձկանի խոսքերը՝ գրելով.
«Ես ու իմ զարմիկը կռվել ենք Սիրիայում պատերազմի ամբողջ ընթացում, բայց նման բան չենք տեսել: Այս մարտերից մեկում 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 հոգու «Սուլթան Մուրադ» խմբից եւ 2 հոգու՝ «Համզաից»: Դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին մենք ֆիլմերում ենք տեսել»:
SNA fighter, recently returned from Azerbaijan: “My cousins and I have fought in Syria this whole war, and we’ve never seen anything like this. In one battle, 45 of us were on a small hill. One sniper killed 8 Sultan Murad and 2 Hamza. The snipers are like we see in movies.”
— Lindsey Snell (@LindseySnell) October 14, 2020


