▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման պահվածքը նման է կամ խանդոտ սկսեսրոջ կամ տանը մնացած տալոջ կեցվածքին

Իր առաջին հարցազրույցով Հովիկ Աբրահամյանը գալիս է վերահաստատելու մի պարզ ճշմարտություն. հանուն երկրի ապագայի կարելի է համագործակցության եզրեր փնտրել ու գտնել և վեր կանգնել կուսակցական և այլ հարցերից: Ի վերջո նպատակը մեկն է` Հայաստանի բարօր ու բարեկեցիկ ապագան, եղած ու այս ընթացքում կուտակված խնդիրների լուծումը և դաշտում առկա ուժերի միավորումը երկրի սոցիալ-տնտեսական վերելքի խարիսխի վրա: Սա ինձ թվում է փորձառու գործչի մոտեցում է կոմպրոմիսների միջոցով հասնել դրական արդյունքների: Ի վերջո` ինչու ասենք ԱԺ-ում համագործակցած նույն ՀԱԿ-ը չպետք է կարողանա համագործակցել Կառավարության հետ: Բոլորս էլ հասուն մարդիկ ենք ու պատկերացնում ենք իրավիճակը: Նաև պատկերացնում ենք զառամյալությամբ խայմանավորված փնթփնթանությունը: Անկեղծ ասած նման պահվածքը նման է կամ խանդոտ սկսեսրոջ կամ տանը մնացած տալոջ կեցվածքին, ովքեր խանդում են ու չկամությամբ են լցված երիտասարդների երջանկության հանդեպ: Եթե սիրում ես Հայրենիքդ, ուրեմն պիտի կարողանաս նախ վեր կանգնել ամեն տեսակ հավակնություններից ու հետո էլ, անհարկի գործողություններով չփոշիացնել հարգանք-պատիվդ:

 

Հարություն Հարությունյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին