Life.panorama.am-ը գրում է. ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սրճարան-ռեստորաններ բացելու գաղափարը շատերին է զայրացրել: Թեմայի շրջանաում կայքը խոսեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:
«Կարծում եմ, որ արտասահմանյան օրինակները, որոնք հաճախակի բերվում են այս օրերին, մեր իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում, որովհետեւ արտասահմանյան նման սրճարաններ եւ ռեստորաններ այցելում են մարդիկ, ովքեր նաեւ պատրաստ են 50-400 եվրո վճարել ներկայացում նայելու համար, եւ նման սրճարաններում էլ կարեղ են սրճել եւ ընթրել համաշխարհային աստղերի հետ: Մեր պարագայում սա մի փոքր ռոմանտիկայի դաշտից է: Հավանական է, որ օպերայի եւ բալետի շենքում բացվող այդ ռեստորանները շատ արագ կվերածվեն «Պատրոն դաշս կապել եմ» երաժշտությանը համապատասխան վայրերի եւ հարուստ կլինեն նման կատարումներով, քանի որ միշտ էլ հնչում է այն երաժշտությունը, որի համար պատվիրատուն վճարում է»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց, որ այս գաղափարը կարելի է մեկ այլ ուղղությամբ զարգացնել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Ցավում եմ, որ մեր հասարակության մի մասը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց. Արմեն Ամիրյան


