Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլին ուղեկցող, Նիկոլի պաշտպանությունն իրականացնող իրավապահներն ու կառույցները գիտակցում ե՞ն, որ այս համատարած հահոյանքի, անեծքի տակ միայն իրենք չեն մտնում՝ դա սերնդից սերունդ փոխանցվող իրադարձություն է։
Փողը, դիրքը, պաշտոնը սրանցից յուրաքանչյուրի մոտ «Աստվածային բարիք է», սրանց համար ոչ հայրենիք կա, ոչ պատիվ, ոչ էլ արժանապատվություն։
Սրանց նմաններին պետք է հանել համազգեստներից, զրկել ուսադիրներից։
Մեր երկրում ուսադիր և համազգեստ կրելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գիտեն, թե ինչ է հայրենիքը, հողը, ընտանիքը և գիտակցում են, թե ինչ է նշանակում «ծառայում եմ հայրենիքիս» սրբազան կարգախոսը»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 21-ին Ագարակ և Մեղրի քաղաքներից հետո այցելել է մարզկենտրոն Կապան: Այստեղ քաղաքի բնակիչները հավաքվել են և իրենց բողոքը հայտնել Փաշինյանի այցի կապակցությամբ: