Թալանում են աջ ու ձախ, շատ լավ գիտեն, որ ջիփավորները պռոբլեմ չունեն, սրա թիրախը էն խեղճերն են, որ գյուղում մի ծուռ Մոսկվիչ ունեին ու իրենց հանդ էին գնում գալիս կամ որ բակում մի կոտրած ժիգուլի ունեն ու պահում են Աստված չանի հարսը գիշերով ցավերը բռնի, կամ տատիկը վատանա, մի խոսքով, էլի թիրախը էն անճարն ու չքավորն է, մարդիկ, որ զրկվեն իրենց վերջին ունեցվածքից ու հացի փողից:
Արա, այ չտես գյոռմամիշներ բա ձեր ոստիկանությունը ինչի՞ համար է, դե փակեք` Լավրով արեք դրանց, կամերաները դրել եք, համակարգիչն էլ տուգանում ա մնացած բաների համար. էլ դու՞ք ում տանձին եք պետք, հը՞...
Եթե առանց ԱՊՊԱ կքշեմ՝ կբռնեք-տուգանեք կամ որ հանկարծ վթար կլինի, տուգանեք, զրկեք մեքենաս, վերցրեք ինչ որ կարելի է, իսկ հանցանքը չգործած տուգանում եք, այ անկուշտներ, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից, որ գնա՞նք, տո սատանեն ասում ա գնացեք, բոլորս գնանք, որ թուրքը գա սրանց վրով անցնի, որովհետև կռվողն էլ մենք ենք, սրանք կռվողը չեն, ի՞նչ եք ուզում արա.
Չէ՞ որ հանցանքը առանց ԱՊՊԱ վարելն է, ոչ թե առանց ԱՊՊԱ մեքենա ունենալը, հանցագործ շուն շան որդիկ, ի՞նչ եք թևներդ քշտել քերթում ազգս...
Կարդացեք նաև` Հրաժարվում է փոխհատուցել` պատճառաբանելով, թե վթարը կարող է սարքովի լինել. «Հայոց աշխարհ»