«Երբեք ոչ մի արարքի ու գործողության համար չեմ փոշմանում, անկախ նրանից, թե դա ինչ հետևանք կունենա, որովհետև ես համարում եմ, որ գործողությունը, փորձելը և առաջ գնալը շատ կարևոր են, և դրանք են կերտում այն կյանքը, որը ապրում ենք։
Այն նպատակն ու պատճառները, որոնց համար ես քաղաքականության մեջ եմ, որևէ դեպքում և որևէ պարագայում ինձ փոշմանելու հնարավորություն չեն տալիս»։
3 րոպեանոց տեսահոլովակում «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի քաղաքական գործունեությունն է՝ պատգամավորից մինչև նախարար։ Հիմա արդեն իր ղեկավարած կուսակցությամբ մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում։
«Պատերազմից հետո ես լրիվ այլ կերպ եմ տեսնում իմ անելիքը։ Կարծում եմ, որ նոր անելիք ու ասելիք ունեմ իմ ժողովրդին։ Եվ դա ես վերածել եմ նոր կուսակցական գործունեության»,- «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադրման մասին խոսելիս ասել է նա։
Իսկ արդեն խոսելով Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության առաջարկի մասին՝ նա իր հարցազրույցներից մեկում ասել է.
«Նախկինները ձախողել են, ներկաները ամեն օր են ձախողում։ Մենք քաղաքական ուժ ենք, որ գալիս է փոխելու իրավիճակը»։
Նոր ասելիք ունեմ իմ ժողովրդին․ Հոլովակ՝ Մանե Թանդիլյանի քաղաքական գործունեության մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


