▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր իշխանության մոտեցումը չի դիմանում անգամ 100 օրվա քննադատությանը. Արմեն Աշոտյան

 

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը նշեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նոր գործող իշխանությունը ստիպված կրկնում է նախորդ իշխանությունների կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում է ծրագրերը, թեպետ մոլի քննադատողն էր մինչև վարչապետի ու Կառավարության պատասխանատվության ստանձնումը: Նոր գործող իշխանությունը ստիպված կրկնում է նախորդ իշխանությունների կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում է ծրագրերը, թեպետ մոլի քննադատողն էր մինչև վարչապետի ու Կառավարության պատասխանատվության ստանձնումը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկմանը նշեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

Ըստ նրա՝ այն մոտեցումը, որը փորձում են որդեգրել այսօրվա իշխանավորները, որ նախորդները միշտ վատն են, իսկ մենք ավելի լավն ենք լինելու, չի դիմանում անգամ 100 օրվա քննադատության:

«Պետք չէ ասել մենք ավելի լավն ենք այն դեպքում, երբ շարունակում եք մեր աշխատանքը և դուք պարտավոր եք ավելի լավ անել, բայց հիմնավորելու համար սեփական տեսակետների շրջադարձային փոփոխությունները պետք չէ բերել հիմնավորումներ, որոնք իրականության հետ բացարձակ կապ չունեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին