Արդեն տեղեկացրել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին հայ երիտասարդ է գերի ընկել` Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը, ով ադրբեջանական գերությունից վերադարձած Մամիկոն Խոջոյանի ազգականն է:
Արսենը բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքից է` 7 երեխաներից ավագն է: Վերին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Կամո Չոբանյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Արսենը վերջին անգամ հարազատների հետ կապ է հաստատել կեսօրին. խոսել է մոր հետ, որից հետո հեռախոսն անհասանելի է դարձել և սկսել են փնտրել: Առայժմ սահմանը հատելու միակ վարկածն այն է, որ տղան մառախուղի պատճառով մոլորվել է: