▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մի կերպ, ժողովրդին խնդրելով, կարողացա երեխուս թուշը համբուրել. Նիկոլ Փաշինյանի հայրը՝ որդու մասին

azatutyun.am-ի տեսանյութում. Իջեւանում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպմանը ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։

 

 

 

 

Վովա Փաշինյանը նշել է, որ ինքը որպես Իջեւանի բնակիչ պարտավոր էր ներկա լինել այսօրվա հանդիպմանը։

«Նոր մի կերպ, ժողովրդին խնդրելով, կարողացա երեխուս թուշը համբուրել, ամիսներով չեմ տեսնում, ես հիվանդ եմ, չեմ կարողանում գնալ, ինքն էլ գիտեք՝ ժամանակ չունի, գիշեր–ցերեկ վազքի մեջ է, հատկապես այս նախընտրական շրջանում»,– ասել է Փաշինյանի հայրը։

 

 

 

 

 

 

 

 

Վովա Փաշինյանը նշել է, որ քարոզարշավին ակտիվ հետեւում է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին