▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր Նորքի բաժնից քաղաքացուն տեղափոխել են պատգարակով

A1plus.am-ը գրում է. ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածներից մեկի ծնողը մեզ հետ զրույցում ասաց, որ բաժնից հանել են մի հոգու՝ փորի վրա, պատգարակով՝ անշարժ պառկած ու  շտապ օգնության մեքենայով տեղափոխել են։ Շտապ օգնության աշխատակիցները հարցերին չեն պատասխանել։

Այս պահին ներսում է ՄԻՊ-ը։ Մեզ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները բոլորն ազատ են արձակվել այստեղից։

Ոստիկանության շենքի մոտ հավաքված ծնողներից ոչ մեկը տեղեկություն չունի իրենց զավակներից, որոնք հիմա բաժանմունքում են, իրենց միայն լուրեր են հասել, որ իրենց երեխաներին ծեծում են։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին