ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում նոր օրենքների և զինվորների մայրերի հետ երեկվա զրույցի մասին է խոսել: Նա հայտնել է՝ գնացել է երեկ տեղի ունեցածի հետքերով, հիշեցրել՝ զոհված զինծառայողների ծնողները վստահություն չունեին իրենց որդիների մահվան հանգամանքը քննողների հանդեպ:
«Ակնհայտ է, որ թեման մեծ է, ու դա բոլորիս ցավն է, երեկվա զրույցի հետքերով գնալով՝ ես զրուցեցի քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Քննչական մարմնի բոլոր այն ներկայացուցիչները, որոնց հետ կապված թեկուզ փոքր կասկած կամ մտահոգություն կա, այդ բոլոր անձինք փոխարինվելու են»,- տեղեկացրեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում.սևազգեստ մայրերից մեկը բաժակով ջուրը լցրեց քննիչի վրա
ՔԿ պարզաբանումը՝ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ