Բաս Վոյաժի նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են, շուտով կլինեն երթուղում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի ավագանու անդամ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ հրապարակելով լուսանկարներ:
Մեկնաբանություններում նա նաեւ նշել է, որ ավտոբուսները բերվել են մասնավորի կողմից, ոչ թե քաղաքապետարանի գնումներով:


