ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տերդ մեռնի դիմակ հորինող...
Նոր շատ անհարմար բան ստացվեց:

Վարսավիրանոցի ուղղությամբ քայլելիս ինձ ընդառաջ մի դիմակավոր աղջիկ էր մոտենում: Նկատեցի, որ աստիճանաբար քայլերը դանդաղեցնում էր: Երբ արդեն շատ մոտեցանք, կանգնեց ու նայում էր ինձ: Ես կողքով անցա, անունս տվեց, կանգնեցի, շրջվեցի: Իսկապես չճանաչեցի: Ինձ ասեց. «Քեզնից հեչ չէի սպասում»...
Պարզվեց համադասարանցիս էր:
Շատ վատ զգացի...
Չկարողացա ապացուցել, որ իսկապես չեմ ճանաչել: Ըտենց էլ կիսանեղված հեռացավ:
Հիմի ո՞նց չասեմ՝ տերդ մեռնի դիմակ հնարող... »:


