▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր վարչապետին ուղղված շնորհավորանքների «հեղեղը» չկա.«Հրապարակ»

«Մոտ 10 օր է, ինչ Հովիկ Աբրահամյանն զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, սակայն շնորհավորանքների սպասվող «հեղեղը» չկա։ «Մաքսային միության պոտենցիալ անդամ Հայաստանի վարչապետին Ռուսաստանը եթե ոչ 15 րոպե հետո, ապա հաջորդ օրը պետք է շնորհավորեր, սակայն 5 օր հետո շնորհավորեց»,– ասաց ԱԳՆ մեր աղբյուրը։


Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա ԱՄՆ դեսպանը, հյուրընկալվելով Հովիկ Աբրահամյանին, շնորհավորել էր նրան, առանց մանրամասնելու, թե ում կողմից է շնորհավորում՝ ամերիկյան ժողովրդի՞, Սպիտակ տա՞ն, Պենտագոնի՞։

 

Վիճակն առանձնապես փայլուն չէ ոչ միայն ԵՄ երկրների և ԵՄ կենտրոնակայանի, այլև Մաքսային միության երկրների և, որ ամենակարևորն է՝ հարևան Իրանի առումով։ Վերջիններս էլ չեն շտապում շնորհավորել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին