▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր զարթոնքը պահանջում է նոր սխրանքներ և հերոսություն քաղաքական կյանքում

«Կինն է այն առանցքը, որի շուրջպտտվում էքաղաքակրթությունը»:

 Րաֆֆի, «Հայ կինը», 1879թ.

Բոլոր ժամանակներում մարդկությունը չի դադարել հիանալ կանանց տաղանդով, գեղեցկությամբ եւ առեղծվածային կերպարով: Առանց կանանց կյանքը չէր կարող իմաստավորվել, առանց նրանց գեղեցկության ու հմայքի չէին կարող ստեղծվել արվեստի գլուխգործոցներ եւ համամարդկային մշակույթ:

 Սիրելի  մայրեր, կանայք եւ աղջիկներ, հազարամյակներ շարունակ դո՛ւք եք ստեղծել ու պահպանել մեր գենը, մեր ինքնությունն ու քաղաքակրթական առաքելությունը:

Հայ ժողովրդի համար փորձությունների ժամերին դո՛ւք եք տղամարդկանց մղել սխրանքի, վանել հուսալքությունը, ոգի հաղորդել ազատության պայքարին, եւ շատ հաճախ` օրինակ ծառայել: Ընտանեկան հարկի տակ եւս դո՛ւք եք հիմնասյունը սիրո ու ջերմության, համերաշխության ու ներդաշնակություն: Եվ դո՛ւք եք աղբյուրը ժամանակակից Արցախյան ազատամարտում հայի ոգու դրսեւորման, որը կրող եւ շարունակող մեր երիտասարդներն ընդամենը մեկ տարի առաջ կրկին հերոսացան` կասեցնելով արտաքին թշնամու հարձակումը:

Այսօր Հայաստանը, գտնվելով տագնապային կացության մեջ, իր ներքին հանրային-քաղաքական կյանքում կարիք ունի նոր զարթոնքի: Նոր զարթոնքը պահանջում է նոր սխրանքներ եւ հերոսություն քաղաքական կյանքում: Ներքին թշնամու դեմ պայքարի հաջողության ազդակը նաեւ կնոջ քաղաքական պայքարն է` հանուն մեր երջանիկ ապագայի:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս գեղեցիկ տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց, մայրերին ու աղջիկներին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

07 ապրիլի 2017թ.                       

Երեւան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին