▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակ փոխնախարարի անունը հայտնի է հափշտակության դեպքի առթիվ հարուցված գործով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։
Ն.Տեր-Վարդանյանը 2006-2014 թ.թ.-ին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը:
 
pastinfo.am-ն, այս առիթով, հիշեցնում է, որ Ներսես Տեր-Վարդանյանի անունը տարիներ առաջ  շոշափվում էր  հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։
«Ինօրիենթ»  ՍՊԸ-ի վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ  ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության ներկայիս պետ Ա. Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանով հանդես է եկել որպես «2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախարարությանը հատկացված 19.010.000 դրամի շրջանակներում մեկ անձից ծառայությունների գնման կատարման գործընթացի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ: Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նա  կազմակերպել է նախարարության և 2004թ. հունիսի 2-ին իր հիմնադրած  «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջև 2007թ. մայիսի 11-ի իրավական ակտերի մշակման ծառայությունների ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-3 գնման պայմանագրի կնքումը, որով նախատեսված 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կեղծ եզրակացությունները: ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, վերը նշված հանձնաժողովի նախագահ Ն. Տեր-Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման-ընդունման կեղծ արձանագրությունները, որպիսի գործողությունների հետևանքով Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել և հափշտակել  19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար` պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը 29.01.10-ին հարուցել էր քրեական գործ, որով  նախաքննությունն իրականացրել է Ազգային անվտանգության քննչական ծառայությունը։

Ըստ տեղեկությունների, գումարները վերականգնվեցին, իսկ գործը կարճվեց։

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին