▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորանշանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը 2019-ին 48 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել Երևանի կենտրոնում

ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության՝ ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 19-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը:

Այս մասին գրում է Armtimes.com-ը:

Ըստ հայտարարագրի՝ տարեսկզբին Ֆիդանյանն ունեցել է 1 առանձնատուն Դիլիջանում: Տարվա ընթացքում նա եւ իր կինը՝ Գայանե Սարգսյանը, 48 մլն դրամով առանձնատուն են ձեռք բերել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: Արդյունքում տարեվերջին նա ունեցել է 2 անշարժ գույք:

2019-ի սկզբին փոխոստիկանապետն ունեցել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է:

Ըստ հայտարարագրի՝ Ֆիդանյանը չունի ո՛չ կանխիկ եւ ո՛չ էլ՝ անկանխիկ միջոցներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին