▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորատուսում կրքերը չեն հանդարտվում. 4 չափահասներ գյուղի դպրոցում ծեծի են ենթարկել գյուղապետի անչափահաս որդուն

Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղաքունիք մարզոմ։ Ժամը 13։00-ի սահմաններում Նորատուս գյուղի թիվ 1 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, ծեծկռտուք, ինչի հետևանքով նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ՝ 17-ամյա Հ. Հ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Քոչարյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը դպրոցում Հ. Հ-ին ծեծի են ենթարկել նույն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Սասուն Մելոյանը, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը, 30-ամյա Արսեն Զոհրաբյանը և 22-ամյա Գևորգ Դադիկյանը։ Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում Ս. Մելոյանն ու Գ. Դադիկյանը հարվածներ են հասցրել Հ. Հ-ի մարմնի տարբեր մասերին։ Փաստի առթվի ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։   Տուժած երեխան Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի տղան է։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին