▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար․․․Մարիամ Փաշինյանի գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար:

Երբ խոսում ենք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական ցանցերի privacy policy-ները, որտեղ թողնում ենք մեր անձնական տվյալները:

Երևի շատ քչերն են անում, բայց շատերն են չափազանցնում և դրամատիկացնում այսօրվա նախագիծը:

Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների շարժը հետևելու միակ նպատակը կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շփումների շրջանակը պարզելն է և հետևաբար կորոնավիրուսի տարածումը կանխելը:

Խոսքը վերաբերվում է համաշխարհային պանդեմիային և մարդկային կյանքեր փրկելուն:

Նորից փայլուն առիթ դիվիդենտներ շահելու համար:

Ավելի ուշ Մարիամ Փաշինյանը ևս մեկ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ 

Տվյալ իրավիճակում, փաստացի կան մարդիկ ում սոցիալական, տնտեսական կամ առողջապահական դրությունը չի վնասվելու:

Այս մարդիկ ոչ խոցելի խմբին պատկանող մարդիկ են, ովքեր չեն կորցրել իրենց աշխատանքըւ, չեն կորցրել առողջությունը, և ում վրա թե առողջապահական թե տնտեսական ճգնաժամերը կունենան մինիմալ հետքեր:

Այս մարդկանց խումբը ակտիվորեն քննադատում է այն բոլոր միջոցառումները, որոնք տարվում են բնակչության ավելի խոցելի հատվածին պաշտպանելու համար` թե առողջապահական թե տնտեսական աղետներից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին