▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն, թե՞ բիզնես

Ես արդեն 18 տարի ծառայում եմ հայկական բանակում: Մի քանի օր առաջ առողջական խնդիր ունեցա: Շտապ օգնություն կանչեցինք, արդյունքում ասեցին` կարող է  ինֆարկտ է, պետք է լուրջ հետազոտվել: Գնացի «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոն` սրտաբանի կոնսուլտացիայի: Ինչպես միշտ` պետ.պատվերով հետազոտվելու համար թղթեր ուզեցին, ՊՆ-ում առանց խնդիր թղթերը տվեցին:

Թղթերը տարա, սրտաբանը կոնսուլտացիա արեց (լսեց ինձ,մի քանի հետազոտություն) արդյունքում-Դուք կարիք ունեք շտապ կորոնարոգրաֆիայի, եթե կարիք լինի նաև վիրահատության: Դրա համար էլի թղթեր ուզեցին: Էլի ՊՆ-ն առանց խնդիր թղթերը տվեց:

Գնացի «Նորք -Մարաշ» բժշկական կենտրոն, մտա վարչական մասնաշենք, թղթերը տվեցի:
-Ձեր համար հիմա անվճար չէ,-ասաց մի պատասխանատու կին
-Ո°նց ու ինչո°ւ:
-Կառավարության նոր որոշում է: Ասում են մի քանի շաբաթից մեզ կֆինանսավորեն: Մինչև այդ  Դուք վճարեք ձեր անցեք հետազոտությունը, եթե հետո ֆինանսավորեն` մենք Ձեր գումարը հետ կվերադարձնենք: Կամ էլ սպասեք մի քանի շաբաթ` տենանք կֆինանսավորեն,  թե ոչ:
-Նախ ասեմ,  որ Ձեր ասված հետազոտությունն ու վիրահատությունը մոտ 2.500.000 դրամ է:
-Սպասեք զանգեմ տնօրենի տեղակալին:
Զանգից հետո ինձ պատասխանեցին.

 –Սպասեք, կգա բայց մեկ ա նույնն է ասելու:
-Շնորհակալություն ես գնացի: Սրտիս կասեմ,  որ մի քանի շաբաթ սպասի:
Ես ընդամենը մի բան հասկացա. կոնսուլտացիայի ժամանակ բժշկուհին շատ վախեցրեց, գրեց նման հետազոտություն, որ հետո գամ ու փողով անցնեմ: Կարծում եմ` իմ նման շատերը կլինեն,  ում նման ձևով վախացրել են և շատ թանկ հետազոտել: Մի°թե այս ոճը ինչպես ժողովուրդն է ասում` ՊԱՍ ՏԱԼ չէ:


Այդ կաբինետում հուզված նստած էր մի կին,  ով զինվորի մայր էր և նույն խնդիրն ուներ: Չգիտեմ,  թե ինչ է նշանակում այս ամենը ու թե ինչ կառավարության որոշման մասին է խոսքը,  բայց չեմ կարծում, որ կառավարությունը որոշում ընդունած կլինի,  որ զինծառայողը կամ ընտանիքի անդամը վճարի հետազոտման կամ բուժման համար,  քանի որ այդ նույն կառավարությունը գիտի,  թե ով է զինվորն ու զինծառայողը ազգի համար:

Նման դեպքերում մտածում ես` հա՞յ են արդյոք այս մարդիկ,  ովքեր բժշկությունը դարձրել են թանկ բիզնես և նրանց համար միևնույն է,  որ այսօր նրանք ապրում ու հանգիստ քնում են,  քանի որ այդ զինվորը, սպան իրենց կյանքի գնով են անառիկ պահում երկրի սահմանները: Նման մարդիկ չեն մտածում արդյոք որ մի օրել իրենց տղան է դառնալու զինվոր: Իսկ այսօր նրանք հանգիստ նստած իրենց փափուկ աթոռներին` գներ են մշակում ու որոշումներ կայացնում,  թե ինչքան շատ կարելի է էս հիվանդ ու անճար ժողովրդից փող վերցնել: Ընդամենը մի մոռացեք մի օր Աստված ձեզ նման բանի համար անպայման կպատժի, քանզի դուք որպես բժիշկ երդում եք տվել: Բայց, տեսնելով այս ամենը, ես կարծում եմ, որ նման մարդիկ երդում են տվել ոչ թե Հիպոկրատի այլ բիզնեսի աշխարհագրության նախահոր կամ մի քանի կապոց փողի վրա:

Հրայր Ասլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին