Նորք Մարաշի զինված խմբի գործով խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նախորդ դատական նիստին դատարանին հայտնեց, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը երաշխավորագիր են ներկայացրել Արթուր Վարդանյանին անձնական երաշխավորությամբ գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։