▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նուբարաշենի»-ի պետի անունը հայտնի է. «Ժողովուրդ»

Հունիսի 9-ին ՀՀ  արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն ազատվել էր աշխատանքից՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ: Գենադի Սարգսյանի ազատումից հետո անցել է  շուրջ 2 շաբաթ եւ մինչ օրս  պաշտոնապես դեռ հայտնի չէ, թե ով կնշանակվի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչությունում խոսակցություններ են պտտվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում ներկայում ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանին նշանակելու մասին: Գաղտնիք չէ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն է հենց հանդիսանում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից ամենախոշոր եւ «յուղոտ» պատառը, որտեղ եւ պտտվում են հիմնական ստվերային գումարները:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին