Հունվարի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով իրականացնում են օպերացիա, որի արդյունքում էլ ոստիկանության Նուբարաշենի բաժին է տեղափոխվում Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Խ-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժնում օպերաատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Խ.-ն իր մոտ պահում է թմրամիջոց և հնարավոր է, որ նաև օգտագործում է: Տեղում Նուբարաշենի ոստիկանապետ Կ. Հովհաննիսյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Իսախանյանի գլխավորությամբ պարզվում է, որ Գրիգոր Խ.-ն գտնվում է Նուբարաշենի 6-րդ փողոցում՝ իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը հենց նկատում է ոտիկաններին ու պարեկներին, գրպանից հանում և նետում է 1 փաթեթ և 2 գլանակ (փաթեթում եղել է «Կրիստալ» տեսակի թմրանյութ), «Mercedes»-ն էլ տեղափոխվում է ոստիկանության Նուբարաշենի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալված Գրիգոր Խ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական-պարետ: