▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ իմ կողմից. Թորոսյանի հարցաքննությունն ավարտվեց

«Այդ գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնցից տեղյակ եմ եղել,  և որոնք հնարավոր է՝ փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես չեմ կարող բնորոշել՝ սկանդալին էին, թե ոչ, բայց կարծում եմ՝ իմ պատասխանից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան, և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»:

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի  մասնակցում էր հարցաքննությունը, որը փակ էր լրագրողների համար:

Հարցին՝ սկանդալայի՞ն էին իր հայտնած տեղեկությունները, որ նիստին լրագրողների մուտքը արգելվեց, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող բնորոշել՝ սկանդալին էին, թե ոչ, բայց կարծում եմ՝ իմ պատասխանից միգուցե նոր հանգամանքներ ի հայտ եկան, և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»:

Արսեն Թորոսյանը նշեց, որ իր հայտնած տեղեկատվությունը վերաբերում էր նրան, որ ինքը տարբեր բ/կ-ների տնօրենների հետ խոսակցություններ է ունեցել և հորդորել մոռանալ նախկինում միգուցե արմատավորված այդ պրակտիկաները և հեռու մնալ նախարարության տարբեր աշխատակիցներին առաջարկներ անելուց. «Նույն բանը կատարվել է Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե իմ կողմից, այլ միջնորդավորված, և ես դրա մասին այսօր վկայություն տվեցի»:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին